Saturday, June 20, 2020

Քողարկիչ քսուքները 20 -րդ դարից վինչև մեր օրեր


          1930–1940 թվականներ
Թատերական դիմահարդարումը տալիս  էր դիմակի տեսք, ինչը առանձնապես ակնհայտ  դարձավ կինոմատոգրաֆի հայտնվելով: Որպեսզի կադրում դեմքերը  բնականին մոտ լինեին,  նկարահանումների ընթացքում ստիպված էին հատուկ ձևով լուսավորությունը փոխել, իսկ դա երկար ժամանակ էր խլում: Այդ ժամանակ հայտնի հոլիվուդյան  հայտնի դիմահարդար Մաքս ֆակտորը ստեղծեց քողարկիչ քսուք, որը չէր տալիս դիմակի տեսք: Նա խառնեց   թալկը, կրեմային նյութի հետ, ավելացրեց գունանյութ և ստեղծեց առաջին ժամանակակից դիմափոշին: Դիմահարդարման միջոցը կոչվեց Pan-Cake: Այն մեծածախ վաճառքի հանվեց 1935թ-ին:   
Բայց կանայք ավելին էին սպասում՝ գույներ, որոնք կմնային դեմքի վրա ամբողջ օրվա ընթացքում:Այդպիսի արտադրանք ստեղծեց  Coty ընկերությունը 1952թ-ին: Instant Beauty քողարկիչ քսուքը չուներ բաղադրության մեջ թալկա կայուն էր առաջացնում էր բարակ թաղանթ և լավ էր պահպանվում դեմքի վրա: Այդ պահից սկսեցին հայտնվել տարբեր բանաձևերով, քողարկիչ քսուքներ, որոնք մաշկը դարձնում էին իդեալական:   
Քողարկիչ քսուքների արտադրողները մտածեցին այն մասին, որ իրենց արտադրանքները պետք է ոչ միայն քողարկեն դեմքի թերությունները, այլև նաև խնամեն մաշկը: Առաջացան հակատարիքային ազդեցությամբ  առաջին միջոցները, իսկ հետագայում բանաձևերին ավելացան նաև SPF ֆիլտրերը: Քողարկիչ քսուքների միջոցները շատացան` առավել նոր երանգներով:                           
             Քողարկիչ քսուքները  21-րդ դարում
Հենց այդ ժամանակ Ասիայի երկրներում ստեղծվեց առաջին քողարկիչ քսուքը: Այդ միջոցը արտադրեց Amorepacific ընկերությունը:Ասիական շուկան գերհագեցած էր կոսմետիկայով, այդ պատճառով,  հաճախորդների ուշադրությունը  գրավելու համար  հարկավոր էր արտադրանքը հետաքրքիր ներկայացնել:
Amorepacific-ը վերափաթեթավորում էր  դասական քսուք-փոշին և այն ներկայացնում որպես նորույթ:
Առաջին փաթեթի կառուցվածքը ուներ այնպիսի տեսք, ինչպես և հիմա: Պատյան, որում կար խնամքի  բաղադրիչների և SPF –ի պարունակությամբ քողարկիչ քսուքով ներծծված բարձիկ և նաև հատուկ սպունգ` դեմքին համար:
Նորույթը արագ հայտնի դարձավ Ասիայում, բայց եվրոպական շուկա մտավ ավելի ուշ:  Սկզբում Եվրոպայում հանրահայտ դարձան կորեական BB քսուքները:Քողարկիչ միջոցները թեթև ծածկույթով, խնամող բաղադրիչներով և SPF-գործոնով գրավեցին  զանգվածային լսարանը: Եվրոպական հայտնի ապրանքանիշները, զգալով նորաձև միտումը, սկսեցին համալրել իրենց «պայուսակները»ВВ քսուքներով:
Ավելի ուշ հայտնվեցին CC-DD-, EE և նույնիսկ  PP քսուքները: Նոր միջոցները խոստանում էին հարմարվել  մաշկի ցանկացած երանգին, խնամել այն, պաշտպանել ծերացումից և փոխել քսուքների  զինանոցը: Սակայն դա տեղի չունեցավ:
Իրականում «երկու տարով» կատեգորիայի քսուքները կատարում էին նույն գործառույթները՝ որոշ չափով  խոնավեցնում, պաշտպանում էին արևից, ունեին թեթև  կառուցվածք, իսկ  մաշկի գույնին հարմարվում էին, այն պատճառով, որ պարզապես օրվա երկրորդ  կեսից լղոզվում էին դեմքին:Այժմ այդ կատեգորիայի միջոցների բանաձևերը կատարելագործվում են: Մասնավորապես, արտադրողները մտածում են, ինչպես պահպանել  դեմքի վրա քսուքի թեթև  ծածկույթի կայունությունը: 
Մեր կյանքում սոցիալական ցանցերի և HD տեխնոլոգիաների  ներդրումով անհրաժեշտություն առաջացավ ստեղծելու նոր քողարկիչ միջոցներ: Արտադրողների առջև խնդիր առաջացավ ստեղծելու արտադրանք, որը լավ կքողարկեր թերությունները  և  աննկատելի կլիներ  ժամանակակից տեսախցիկների առջև: 
Այսպես ստեղծվեցին  HD պիտակով քողարկիչ քսուքները : Դրսնց բաղադրության մեջ կան հատուկ 4D պիգմենտներ, որոնք  արտացոլում են լույսը, հարթեցնում են   մաշկի հյուսվածքիցկառուցվածքը:  Արդյունքում դեմքը անթերի տեսք ունի, որի պատճառով հեռախոսով նկարելիս կարելի է գլուխ հանել առանց  զտիչների:
Յուրաքանչյուր իրեն հարգող ապրանքանիշ սկսեց արտադրել տարբեր տեսակի քողարկիչ քսուքներ:Ավելին, այդ ձևաչափով սկսեցին արտադրել նաև այլ ապրանքատեսակներ`՝ կարմրափոշի, աչքերի ստվերաներկ, շրթներկ, և նույնիսկ օծանելիք:
Քողարկիչ քսուքների բումը շարունակվում է:  Վաճառքի է հանվում քողարկիչ քսուքների նոր տեսականի, գերթեթև կառուցվածքով և բանաձևով, որը տեսողականորեն կվերացնի լայն ծակոտիները և խորը կնճիռները: 
2017թվականին ապրանքանիշները ընդլայնեցին դասական քողարկիչ քսուքների շրջանակը: Եթե նախկինում այն սահմանափակվում էր վեց, լավագույն դեպքում  տասը երանգներով, ապա այժմ կարելի է հանդիպել  քառասունից-հիսուն երանգներով քսուքների:Այժմ յուրաքանչյուրը կարող է ընտրել իրեն հարմար իդեալական երանգը: 
Արտադրողները աշխատում են այնպիսի միջոցների վրա, որոնք կկատարեն ֆոտոշոպի գործառույթ: Հատուկ բաղադրիչները պետք է ճանաչեն թերությունները դեմքի վրա և կախարդական փայտիկի նման գրաֆիկական ծրագրով ռետուշավորեն: Գիտնականները չեն բացառում, որ ապագայի քողարկիչ քսուքներում   կներդնեն նանոռոբոտներ, որոնք պետք է ոչ միայն քողարկեն թերությունները դեմքի վրա, այլև վերականգնեն, երիտասարդացնեն մաշկը` ինչպես կոսմետոլոգիայում:  

No comments:

Post a Comment