Thursday, April 30, 2020

Կոսմետիկական դիմակները 20 -րդ դարից մինչև մեր օրեր


Հելեն Ռուլին միայն դրեց այդ ամենի սկիզբը, իսկ հետո  ամեն ինչ առավել հետաքրքիր էր: Մեկը շահ էր փնտրում, մյուսը ամենա անկեղծ նկատառումներով հայտնագործում էր գեղեցկության մշտական շարժիչը  և այսպես, կատարվում էին ծայրահեղ, յուրատեսակ «հայտնագործություններ»:Դրանց մի մասը  կապված է էլեկտրամագնիսական ճառագայթման հետ:
Կարելի է ասել, որ  առաջին անգամ ստեղծվեցին  ակտիվ  բաղադրիչով դիմակներ`բավական տեսանելի ներգործությամբ: Գեղեցկության սրահներում առաջարկում էին դիմակներ նրբաթիթեղից, միացված մի սարքի, որը անջատում էր ցածր մակարդակի միկրոալիքային էներգիա:
Այդ ընթացակարգը հաջողություն ուներ 1930-40թվականներին:Այն ուներ մաշկը ամրացնելու, վերականգնելու և ներվային համակարգը հանգստացնելու հատկություն: XX-րդ դարի երկրորդ կեսին դիմակները սկսեցին դիտվել որպես կոսմետիկա՝ ամրացնող և ուժեղացնող ազդեցությամբ: Այլ կերպ ասած առաջացան մաշկի բազմափուլ խնամքի համակարգեր,որոնք  ներառնում էին տոնիկներ, նուրբ մաքրող միջոցներ և այլն: ՀԻմնականում դրանք պարունակում էին նույն բաղադրիչները:
Այդ շրջանում  սկսեցին օգտագործել մաշկի առանձգականությունը պահպանելու համար սկսեցին ակտիվ օգտագործել այնպիսի նյութեր,ինչպիսիք  են   կոլագենը,օքսիթթուները,ռետինոլը,հիալուրոնաթթուն:
1980-ական թվականներին շուկայում առանձնացնում են դիմակներ  և այլ կոսմետիկա` հակատարիքային ազդեցությամբ: Դրա հետ մեկտեղ մաշկի ոչ առանձգականության, գունաթափման, և մաշկի  այլ թերությունների դեմ պայքարի փնտրտուքները շարունակվում է:
Կոսմետիկական դիմակները 21-րդ դարում
20-րդ դարի վերջում սկսվեց այնպիսի շրջան, երբ սպա-  սրահներին  բնորոշ, կոսմետիկաական ընթացակարգերը հասանելի դարձան տանը: Այսպես արդեն երկար  տարիներ  դժվար չէ գտնել հավաքածուներ` պարաֆինային դիմակներ ստեղծելու համար: Արիգինալային դիմակները իրենց բնույթով յուրահատուկ  արտադրանք են: 20-25 րոպեների ընթացքում, որ պետք է պահել դեմքի վրա, դրանք գելային վիճակից անցնում են պինդ վիճակի`ընդ որում առանձգական :Դրանք կոչվում են նաև  մոդելավորող և առանձգականացնող:Դա ալգինաթթվի շնորհիվ է, որը առանձնացնում են ջրիմուռներից :Այս նյութի գլխավոր  առանձնահատկությունն  այն է, որ կարողանում է իր սեփական քաշից տասնյակ անգամ ավել ջուր պահել: Սա ուժեղ խոնավեցնող միջոց է, գումարած այն, որ կարող է այլ ազդեցություններ ունենա՝կախված լրացուցիչ բաղադրիչներից:Այդ միջոցը մեծ ճանաչում ստացավ հարավկորեական ընկերությունների կողմից և ,ընդհանրապես, այսօր  այդտեղ ստեղծվում է շատ նորարական կոսմետիկա:

Friday, April 24, 2020

Կոսմետիկակական դիմակները Հեռավոր Արևելքից վինչև միջնադար




Հեռավոր անցյալի պատմությունը եզրափակենք Հեռավոր Արևելքով: Այն մեծ տարածաշրջան է և նրա տարբեր մասերում կանայք ունեին իրենց գաղտնիքները,բայց ամենուրեք կար մաշկի մաքրության, սպիտակեցման և ուժեղ խոնավացման միտում: Սակայն,  անգամ նույն շրջանի կանայք, որոնք կոսմետիկա էին օգտագործում, ունեին իրենց մոտեցումները, այնպես, ինչպես և հիմա: Այսպես, լեգենդար Յան Գույֆեյը, հրամանատար Սուան Ցզուանի կինը՝ Չինաստանի մեծագույն չորս գեղեցկուհիներից մեկը, օգտագործում էր նուշի քսուք: Ըստ սկզբնաղբյուրի,   նրա կոսմետիկայի մեջ կար սպիտակ   երիկամաբորբ, ժենշեն, լոտոսի արմատ, մարգարիտ և օսլա: Այսօր խանութներում կարելի է գտնել նմանատիպ քսուքներ,  ինչը հաստատում է այս հոդվածի սկզբում ասվածը: Գեղեցկության Հին Ասիական բաղադրատոմսերով, հետաքրքրված են հատկապես կորեացի կոսմետոլոգները: Հնարավոր չէ  չհիշատակել տիրակալուհի Ցենտյանի մասին, ով ապրել է Յան Գույֆեյից առաջ: Պատմական գրառումները շատ էին գովերգում նրան, անգամ, երբ նա դարձավ   80 տարեկան: Ամեն առավոտ նա լվանում էր դեմքը սառը ջրով և դիմափոշիով:Այդ դիմափոշին իր բնույթով դիմակ-սկրաբ էր: Ընդհանրապես, մաշկից մեռած բջիջների հեռացումը վաղուց մեծ տարածում ունի շատ երկրներում:Այսպես, հին կորեուհիները այդ նպատակով օգտագործում էին  լավ մանրացված մաշը: Ուշադրություն դարձնենք, որ դրա պտուղները, այնպես, ինչպես և մնացած հատիկավորները, մաշկը մաքրում են նաև այն պատճառով, որ նրանք ջրի հետ շփվելով փրփրում են:
Դա պայմանավորված է սապոնինների(սապոնիները ազոտազերծված օրգանական միացություններ են ստացված բուսական ծագմամբ գլյուկոզիդներից. բառը առաջացել է լատինական sapo-օճառ բառից) նյութերով, որոնք այսօր ակտիվ օգտագործում են կոսմետիկայի մեջ:
Կոսմետիկական դիմակները միջնադարում
Դարեր շարունակ նրբագեղության  խորհրդանիշը համարվել է սպիտակ մաշկը, քանի որ արիստոկրատները չէին աշխատում բաց տարածքում և ,ընդհանրապես, անում էին ամեն ինչ  արևի ճառագայթներից հնարավորինս խուսափելու համար:
Եվ այնուամենայնիվ հասարակության բարձր շերտերին պատկանող ոչ բոլորը կարող էին միշտ լինել  գունատ, քանի որ ժառանգականությունը հնարավոր չի փոխել:Եվ սկսվեց սպիտակեցնող կոսմետիկայի իսկական բում: Օգտագործում էին, դիմակներ ինչպես օգտակար բաղադրիչներով՝ օրինակ կիտրոնի հյութով, ձվի սպիտակուցներով, այնպես էլ նույնիսկ շատ վտանգավոր բաղադրիչներով դիմակներ:
 Այսպես շատ բարձրաշխարհիկ  եվրոպացիներ XVIդարում հակված էին օգտագործելու կապար պարունակող  սպիտակ դիմակ, որը նաև կոչվում էր վենետիկյան:Ելիզաբեթ առաջին թագուհին է համարվում այս ,բառացիորեն  թունավոր, կոսմետիկայի ժողովրդականացնողը: Երբ քիմիան որպես գիտություն շատ երիտասարդ էր, այս կամ այն բաղադրիչի ներգործությունը մաշկի վրա, շատ արագ էր ընթանում, այդ պատճառով կապարով դիմակները շարունակում էին օգտագործել նաև վիկտորինական դարաշրջանում: Նրա մեջ ավելացնում էին, ձիթապտղի ձեթ և մեղր: 19-րդ դարում, ինչպես և կոսմետիկական ոլորտը, ինչպես և շատ արդյունաբերական ճյուղեր  մեծ առաջընթաց կատարեցին: Ելիզավետա Բավարսկայան, ով հայտնի էր որպես Սիսի, այսպես կոչված աստվածային քսուքի(Crême céléste) երկրպագուն էր:Այն բաղկացած էր սպիտակ մոմից, նուշի ձեթից, վարդագույն ջրից, կետաճարպից և  ցինկից:  Վատ խառնուրդ չի` ի դեպ արևապաշտպան, միայն թե Սիսին հաստատ չափից ավել  քանակով ցինկ էր ստացել, քանի որ օգտագործել էր մի բանկա քսուքը երկու օրում: Այդ դարում քիչ չէին նաև նրանք, որոնք ցանկանում էին կոսմետիկական դիմակների աշխարհը այլ մակարդակի հասցնել: Հիմնականում գաղափարը լինում էր և անօգուտ:
Այսպես 1875 թ-ին դերձակուհի Հելեն Ռոլուհենը ստացել է  US 165955 A արտոնագիրը «բժշկական  նպատակով դիմակներ» պատրաստելու համար: Փաստաթղթում ասված է, որ այդ միջոցըը նախատեսված է, մասնավորապես  մաշկի վատ գույնից և մաշկի ցանից ազատվելու համար: Միայն թե այդ գյուտը դժվար թե որևէ մեկին օգնեց, քանի որ խոսքը քնելու ժամանակ դեմքին հագցված կաուչուկե թաղանթի մասին է: Հելեն Ռուլին համարում էր, որ մաշկի երկարատև քրտնումը ոչ շնչող նյութի տակ կոսմետիկական  պանասեա է:

Thursday, April 16, 2020

Կոսմետիկական դիմակները հին Եգիպտոսում և Հին Հռոմում

    
         Դեմքի խնամքի որքան բաղադրատոմսեր և ձևեր  հայտնվեցին տասնյակ դարերի և՝    հ  ատկապես, վերջին տասնյամյակների ընթացքում: Զարմանալի է, բայց բացի  ժամանակակից,տարբերակներից մեծ ճանաչում ունեն նաև բազմաթիվ պատմական՝ իրենց առաջնային  ձևով բաղադրատոմսեր:յսպես, գործնականորեն բոլոր դեղատներում կա կավ` բոլոր հնարավոր գույներով, իսկ   յուրաքանչյուր մթերային խանութում վարունգներ և անսահման ցուցակ այն ամենի, ինչը, որ  պետք կգա այդպիսի միջոցի ստեղծման համար:
Դա իսկապես յուրատեսակ դեպք է, երբ փոխվեցին դարաշրջանները, փոխվեցին հագուստները, աշխատանքի գործիքները   և նույնիսկ լեզուն, իսկ խնամքի դիմակները մնացին: Սակայն դա բոլորովին  չի խանգարում տվյալ ոլորտին արագ  զարգանալ: Հակառակը մասնագետները հաճախ սպառում են անցյալի գաղափարները և  ստեղծում են  առավել արդյունավետ տարբերակներ: Փաստացի դա նշանակում է,  որ ամբողջ բույսի փոխարեն վերցվում է նրա թորվածքը կամ խտանյութը:
  
                  Կոսմետիական դիմակները Եգիպտոսում
               Սկսենք քաղաքակրթության բնօրրանից-հին Եգիպտոսից:Որպեսզի պահպանեն,  հնարավորինս շատ խոնավություն մաշկի մեջ, եգիպտացիները օգտագործում էին խեժերի և մոմերի հիման վրա ստեղծված խիտ  խառնուրդներ, որոնց վրա ավելացվում  էին յուղեր և բույսերի հյութեր: Հաճախ բաղադրության մեջ եղել է անարատ յուղ, քանի որ այն լայն տարածում ունի՝ այն օգնում է պայքարել կնճիռների և բորբոքման դեմ: Մաշկը երիտասարդացնելու լավագույն միջոցը համարվում էր կաթը և այդ մոտ է իրականությանը՝ մարդկանց և շատ կենդանիների առաջին սնունդը պարունակում  է  կաթնաթթու, որն ունի մեռած բջիջները հեռացնելու ունակություն, ինչը նշանակում է մաշկի մեջ նոր շերտի բացում: Այստեղ կարելի է հիշել թագուհի Կլեոպատրային: Նրա սերը կաթով լոգանքի հանդեպ` հատկապես   էշի կաթով պարզապես  լեգենդար է: Կլեոպատրան հելենիստական Եգիպտոսի բնակչուհի էր:
     Կոսմետիկական  դիմակները Հին Հռոմում
Հին Հռոմում կոսմետիկան ամենակարևոր ապրանքատեսակներից մեկն էր: Իրականացվում էր արտահանում և ներմուծում:Հանդիպում էին բավականին բարդ բաղադրություններ:Օգտագործվում էին ինչպես `ժամանակակից մարդու համար  սովորական բաղադրիչներ, օրինակ՝ մեղր, ձու, հյութեր, բույսերի սերմեր, այնպես էլ երբեմն ոչ ստանդարտ  բաղադրիչներ՝լեղի, ուղեղ, եղջերուի կոտոշների փոշի: Դեմքի համար պատրաստվող դիմակներից  մեկը,  ստեղծվել էր  ոչխարի բուրդի քրտինքից ստացվող քսուկից:Այն ունի բավական սուր հոտ և հռոմեացիները հաճախ քննադատում էին հռոմեացի կանանց այդպիսի դիմակ օգտագործելու համար: Դրա հետ մեկտեղ հետաքրքիր է, որ այդպիսի կոսմետիկան այսօր ակտիվ օգտագործվում է, քանի որ ոչխարի ճարպը լանոլինի աղբյուր է հանդիսանում:

Wednesday, April 8, 2020

ԲԻժուտերիան Կոկո Շանելից վինչև Մեր Օրեր

                                          Կոկո Շանել- բիժուտերիայի Աստվածուհի
Մինչև XX դար բիժուտերիան երկրորդ կարգի հասկացության հոմանիշն էր: Այդ տեսակի զարդերը ընդունում էին որպես թանկարժեք զարդերի շատ ցածրարժեք նմանակումներ: Այս հարցի շուրջ որոշեց վիճել  հզոր Կոկո Շանելը:
Իր թեթև ձեռքով բիժուտերիան համալրեց շքեղների և ցանկալիների շարքը: Այդպիսի նվերներ Charmon-ից կարելի է նվիրել ամենասիրելի կանանց: Համարձակ Կոկո Շանելը  փոխեց ոչ միայն բիժուտերիայի հանդեպ վերաբերմունքը, նա պարտադրեց ամբողջ աշխարհին այլ կերպ նայել հասարակ զարդերին: Իր գործնական կոստյումները, փոքր սև զգեստը, խիստ բամբակյա տրիկոտաժի վերնաշապիկը պահանջում էին ինչ որ մի էլեմենտ, որը կգրավի կանանց ուշադրությունը, ինչը դարձնում է կնոջը անթերի: Եվ այդ ժամանակ այդ հրաշալի կինը օգտագործում էր էժան, բայց գրավիչ ապրանքներ: Դրանց շնորհիվ նա հասավ հետևյալին.     
Օգնում էր կանանց արտահայտել իրենց ճաշակը բիժուտերիայի ընտրության հարցում:
Ցանկացած կին զգա իր անհատականությունը:
    Շանելը փոխեց բիժուտերիայի ձևը այշմ այն դադարեց թանկարժեք իրերի փոխարինող լինելուց: Զարդերը պատրաստված էին խոշոր տարրերից: Նրա հայտնի վզնոցները չէին ձգտում նմանվել բարակ վզնոցների: Նրանք կարծես հասկացնում էին այն մասին, որ իրենց տիրուհին նոր մտածողության տեր կին է:                                 
                                       Ռետրո` նոր ոճ
Պատմությունը վկայում է, որ հետպատերազմյան ժամանակաշրջանը  խիստ խնայողության ժամանակաշրջան էր: Երբ հացի համար փող չկար, շատ քչերն էին մտածում զարդերի  մասին: Կար նաև այլ տարբերակ՝ գնել ոչ թանկարժեք զարդեր : 
XX դարի առաջին կեսը նոր տեխնոլոգիաների առաջացման ժամանակաշրջան էր՝հայտնվում էին պարզ,  ամուր նյութեր: Ավելի հաճախ ականջօղները և թևնոցները անում էին պլաստիկից: Այդպիսի զարդերը մեծ պահանջարկ էին վայելում: Այդ ժամանակ, երբ Եվրոպան վերականգնվում էր պատերազմից հետո, վերականգնում էր իր տնտեսությունը, ԱՄՆ-ն ծաղկում էր ապրում բիժուտերիայի արտադրությունը: Հենց այստեղ ծնվեց այդպես կոչված ամերիկյան ոճը: Այդ տեսակի բիժուտերիան չէին ամաչում կրել հայտնի ամերիկացի դերասանուհիները և նրանց հետևից ոչ թանկարժեք զարդեր սկսեցին կրել նաև Սովետական երկրների կանայք: Այդպիսի ոճին բնորոշ են հետևյալ գծերը:
         Օգտագործում են շատ էլեմենտներ և նյութեր
          Հիմնականում ծաղկային մոտիվներ, աղեղի ձև 
Այդպիսի ոճի իրերում շատ նուրբ   ձևով համաձուլվում են շքեղությունն ու ճաշակը:

Դանիել Սվարովսկու թանկարժեք և Էլիտար բիժուտերիան
Այն մասին, որ կանայք ցանկանում են լինել ոճային և  հարուստ, հասկացավ Դանիել Սվարովսկին,  նա օրինականացրեց և առաջինը բացահայտ հայտարարեց, որ իր գործարանը զբաղվում է որակյալ բիժուտերիայի արտադրությամբ: Իր բիժուտերիան թանկարժեք է և ամեն մարդու գրպանին հասանելի  չէ: Զարդակիրառական արվեստի մասնագետի  համար թանկարժեք քարերի ստեղծումը վերածվեց օրինական բիզնեսի,  այն որակյալ էր, նրբագեղ և ինքնատիպ: Սվարովսկի բյուրեղներով ծածկված արտադրանքը անսովոր նվեր է, բայց շատ ցանկալի:  Այսօր բյուրեղներով ծածկված արտադրանքները, նույնիսկ ավելի թանկ են, քան որոշ զարդեր, որոնք ընկալվում են որպես արվեստի գործեր: Միարժամանակ օգտագործողների լայն շրջանակների համար, դեռևս նախընտրելին վառ պլաստիկից պատրաստված արտադրանքներն են: Ինչ վերաբերում է  ձևին, ապա այդ ժամանակ ազատ մտածողությունը տիրում է զարդերի աշխարհում: Որոշներին դուր է գալիս հաստ պլաստիկից ապարանջանները, իսկ մյուսներին էլեգանտ բարակ շղթաները: Եվ այստեղ ամեն ինչ կախված է կնոջ հագուստի ոճից  և տիկնոջ անձնական նախասիրություններից:        
             Բիժուտերիան 21-րդ դարում
XX դարի վերջում աշխարհը նոր նյութերով արտադրանքներ ստեղծելու բում է ապրում: Եվ դրանցից շատերը վարպետները օգտագործում են արտադրության մեջ: Դժվար է հասկանալ ականջօղները պատրաստված են ապակուց, թե պլաստիկից:  Էլիտար զարդերի կողքին հայտնվեցին նոր անուններ: Այսպիսով մեծ փառք է վայելում    CHARMON գործարանի  չժանգոտվող պողպատից զարդերը:
Ամենակարևորը անվտանգությունն է, դրանք անվտանգ են մարդկանց համար և միարժամանակ շատ ոճային են: Գործարանը նաև զբաղվում է Swarovski մետաղից բյուրեղներ ստեղծելով: Վերևից նրանք ծածկվում էին ռոդիումի կամ ոսկու բարակ շերտով: Կան նաև այլ առանձնահատկություններ:
        Մեծ ընտրություն
         Անսպասելի համադրություններ և եզակի ձևեր
         Հատուկ կտրում
Հայտնի գործարանի ականջօղներով կարելի է  դուրս գալ դեպի բարձր հասարակություն: Նրանք, ովքեր չգիտեն ի՞նչ նվիրել աղջկան, պարզապես պետք է նվիրել նրան այդպիսի զարդեր,  ապակուց և մետաղից: Ինչ է սպասում բիժուտերիային ապագայում, ոչ մեկ չգիտի: Տեխնոլոգիաների զարգացումը իրենց տեղում չեն մնա և աշխարհին կներկայանան զարդերի նոր հավաքածուներով, որը կլինի յուրահատուկ և անդիմադրելի: 

Friday, April 3, 2020

Հետաքրքիր պատմական փաստեր բիժուտերիայի մասին

   Բիժուտերիան զարդարանք է պատրաստված ոչ թանկարժեք քարերից, էլեմենտներից, որոնք չունեն մեծ նյութական արժեք: Չնայած ցածր արժեքին նրանք բավականին ներկայանալի տեսք ունեն: Նրանց պատմությունը շատ  հետաքրքիր է և յուրահատուկ: 

Առաջին բիժուտերիաների առաջացումը
Առաջին բիժուտերիաները կրել են դեռ մայաների,  ացետկների, շումերների և բաբելոնացիների ժամանակներից: Խեցիներից կամ կենդանիների ատամներից զարդերը կրել են տղամարդիկ: Այդպես շրջապատին նրանք բացատրում էին իրենց կարգավիճակի մասին, քանի որ,  այդպիսի զարդեր կրելու համար, նրանք պետք    է այդ իրավունքը ունենային: Թևնոցների, մատանիների բիժուտերիայի էսթետիկական կողմի մասին,  դեռ ոչ մի խոսք չէր գնում: Այդ ժամանակվա զարդերը ունեին պաշտպանիչ և ամուլետի դեր:
Բիժուտերիան Հին Եգիպտոսում
Հին Եգիպտոսում տղամարդիկ կրում էին մատանի, որը ծառայում էր  նրանց որպես կնիք: Բիժուտերիան պատրաստում էին ոսկուց: Դրա վրա կար  փորագրություն, որը տեղեկություն էր տալիս տիրոջ ծագման և տոհմի մասին: Մատանիները ցույց էին, թե ի՞նչպես է տերը պատկանում է բարձր հասարակությանը: Հետագայում մատանիները ձեռք բերեցին այլ դեր: Մատանիները  պաշտպանում էին աղեղնավորներին, մարտիկներին օգնում էին հասցնել ցավոտ հարվածներ:Հին եգիպտոսում կրում էին նաև ապարանջարաններ, վզնոցներ:
                   Բիժուտերիան Հին Հռոմում
 Առաջին անգամ այդպիսի բիժուտերիան,  ինչպիսին  մազակալն է, ստեղծեցին դեռևս Հին Հռոմում: Ի սկզբանե դրանք բավական  հասարակ զարդեր էին, որոնք  իրենցից ներկայացնում էին փայլուն քարեր կամ էմալային պլաստիկներ, տեղադրված սովորական ասեղի վրա, ժամանակի ընթացքում ստեղծվեց նաև  ճարմանդը:  
Մնացած զարդերը հռոմեացիների մեծամասնության համար  թանկարժեք էր, անհասանելի գնի առումով, ինչպես աղքատ հույների և Եգիպտացիների համար: Մատին հագնվող մատանիները հին  Հռոմում խորհրդանշում  էր մարդու պատկանելիությունը որոշակի խմբին կամ հասարակությանը: Այդ ձևի բիժուտերիան կրելու համար, թույլատվությունը, ինչը   ընդգծում   էր կրողի բարձր կարգավիճակը, կարելի էր   ստանալ միայն անձամբ   կայսրի կողմից: Հարուստ հռոմեացիները մատանին օգտագործում էին նաև որպես անձնական կնիք, որոնք պետք է նախապես գրանցված լինեին  Հռոմի տիրակալի մոտ:
                        Միջնադարյան բիժուտերիան
Ժամանակի ընթացքում հնադարյան մարդիկ հասկացան, որ ականջօղերը կարող են զարդ լինել: Այդ օրվանից ականջօղեր սկսեցին կրել կանայք: Եվ այն բանից հետո, երբ հույները և եգիպտացիները սովորեցին նյութեր մշակել և քարեր փայլեցնել, զարդերի որակը անցավ նոր մակարդակի:  Ամենալավ մշակման էին ենթարկվում հասարակ նյութերը, ինչով բացատրում է դրանց նկատմամբ պահանջարկը անգամ քաղաքակրթության ամենահարուստ շրջանում: Ժամանակակից թանգարաններում կարելի է տեսնել բազմաթիվ նմուշներ,  որոնք ցույց էին  տալիս  բիժուտերիայի պահանջարկը հին ժամանակներում:
  Եկան այլ շքեղության ժամանակներ: Միջին դարերում մարդիկ  հասկացան, որ  ադամանդները և այլ թանկարժեք քարերը ինչ արժեք ունեն: Եվ որքան շատ են ականջօղների վրա դրանք, այնքան թանկ է համարվում աղջկա նվերը, այնպես, ինչպես և հիմա: Հին մարդիկ չէին բաժանում իրական և կեղծ զարդերը: Եթե կնոջը դուր էր գալիս նվերը, կինը նա այն կրում էր չմտածելով արժեքի մասին:  Մարդիկ հասկացան, որ ադամանդը  ավելի արժեքավոր է հապճապակուց և հարուստ մարդկանց համար օգտագործվում էին միայն թանկարժեք քարեր և մետաղներ: Միջին ապրուստի մարդիկ չէին ցանկանում հետ մնալ՝ ավելին իրենց վճարունակությունը  ցուցադրելու համար նրանք բիժուտերիայի փոխարենող են  կրել, հենց դրանց իսկական իրավունքով կարելի է բիժուտերիա անվանել : 
                    Բիժուտերիան լուսավորչական դարաշրջանում
Լուսավորչական դարաշրջանում բիժուտերիայի արտադրությունը դարձավ եկամտաբեր բիզնես: Արհեստավորները հեշտությամբ փոխարինում էին բնական քարերը` կեղծով, ոսկին`  պղնձով: Դրա հետ մեկտեղ այդպիսի արտադրանքի գինը իհարկե ցածր էր: Դա արվում էր առանց  գնորդներին խաբելու: 
Զարդարանքի հարուստ տերերը անելով նվեր իրենց սիրելիներին՝  կնոջը կամ քրոջը,  միանգամից պատվիրում էին դրանց պատճենը հասարակ  նյութերից: Պատճենները ապահովում էին թանկարժեք վզնոցների, ականջօղների և ապարանջանների պաշտպանությունը: Բյուրեղյա քարերը հաճախ օգտագործում էին կոշիկների ճարմանդի վրա: Հագուստը ասեղնագործվում էր նմանատիպ տարրերով: Դրանք օգտագործում էին նաև կոճակներ ստեղծելու համար: Հասկանալի է, որ ոչ մեկ չէր մտածում, որ դրա համար օգտագործվում են  թանկարժեք քարեր: Այս հարցում հեղաշրջում արվեց  18-րդ դարում, հայտնի ոսկերիչ Ժորժ ֆրեդերիկ Ստրասի կողմից: Նա հմտորեն կեղծում էր ադամանդները, իսկ ժամանակի ընթացքում իր ազգանունը կապվում է հասարակ զարդերի  հետ:  

Աղբյուրները՝ 12