Friday, April 3, 2020

Հետաքրքիր պատմական փաստեր բիժուտերիայի մասին

   Բիժուտերիան զարդարանք է պատրաստված ոչ թանկարժեք քարերից, էլեմենտներից, որոնք չունեն մեծ նյութական արժեք: Չնայած ցածր արժեքին նրանք բավականին ներկայանալի տեսք ունեն: Նրանց պատմությունը շատ  հետաքրքիր է և յուրահատուկ: 

Առաջին բիժուտերիաների առաջացումը
Առաջին բիժուտերիաները կրել են դեռ մայաների,  ացետկների, շումերների և բաբելոնացիների ժամանակներից: Խեցիներից կամ կենդանիների ատամներից զարդերը կրել են տղամարդիկ: Այդպես շրջապատին նրանք բացատրում էին իրենց կարգավիճակի մասին, քանի որ,  այդպիսի զարդեր կրելու համար, նրանք պետք    է այդ իրավունքը ունենային: Թևնոցների, մատանիների բիժուտերիայի էսթետիկական կողմի մասին,  դեռ ոչ մի խոսք չէր գնում: Այդ ժամանակվա զարդերը ունեին պաշտպանիչ և ամուլետի դեր:
Բիժուտերիան Հին Եգիպտոսում
Հին Եգիպտոսում տղամարդիկ կրում էին մատանի, որը ծառայում էր  նրանց որպես կնիք: Բիժուտերիան պատրաստում էին ոսկուց: Դրա վրա կար  փորագրություն, որը տեղեկություն էր տալիս տիրոջ ծագման և տոհմի մասին: Մատանիները ցույց էին, թե ի՞նչպես է տերը պատկանում է բարձր հասարակությանը: Հետագայում մատանիները ձեռք բերեցին այլ դեր: Մատանիները  պաշտպանում էին աղեղնավորներին, մարտիկներին օգնում էին հասցնել ցավոտ հարվածներ:Հին եգիպտոսում կրում էին նաև ապարանջարաններ, վզնոցներ:
                   Բիժուտերիան Հին Հռոմում
 Առաջին անգամ այդպիսի բիժուտերիան,  ինչպիսին  մազակալն է, ստեղծեցին դեռևս Հին Հռոմում: Ի սկզբանե դրանք բավական  հասարակ զարդեր էին, որոնք  իրենցից ներկայացնում էին փայլուն քարեր կամ էմալային պլաստիկներ, տեղադրված սովորական ասեղի վրա, ժամանակի ընթացքում ստեղծվեց նաև  ճարմանդը:  
Մնացած զարդերը հռոմեացիների մեծամասնության համար  թանկարժեք էր, անհասանելի գնի առումով, ինչպես աղքատ հույների և Եգիպտացիների համար: Մատին հագնվող մատանիները հին  Հռոմում խորհրդանշում  էր մարդու պատկանելիությունը որոշակի խմբին կամ հասարակությանը: Այդ ձևի բիժուտերիան կրելու համար, թույլատվությունը, ինչը   ընդգծում   էր կրողի բարձր կարգավիճակը, կարելի էր   ստանալ միայն անձամբ   կայսրի կողմից: Հարուստ հռոմեացիները մատանին օգտագործում էին նաև որպես անձնական կնիք, որոնք պետք է նախապես գրանցված լինեին  Հռոմի տիրակալի մոտ:
                        Միջնադարյան բիժուտերիան
Ժամանակի ընթացքում հնադարյան մարդիկ հասկացան, որ ականջօղերը կարող են զարդ լինել: Այդ օրվանից ականջօղեր սկսեցին կրել կանայք: Եվ այն բանից հետո, երբ հույները և եգիպտացիները սովորեցին նյութեր մշակել և քարեր փայլեցնել, զարդերի որակը անցավ նոր մակարդակի:  Ամենալավ մշակման էին ենթարկվում հասարակ նյութերը, ինչով բացատրում է դրանց նկատմամբ պահանջարկը անգամ քաղաքակրթության ամենահարուստ շրջանում: Ժամանակակից թանգարաններում կարելի է տեսնել բազմաթիվ նմուշներ,  որոնք ցույց էին  տալիս  բիժուտերիայի պահանջարկը հին ժամանակներում:
  Եկան այլ շքեղության ժամանակներ: Միջին դարերում մարդիկ  հասկացան, որ  ադամանդները և այլ թանկարժեք քարերը ինչ արժեք ունեն: Եվ որքան շատ են ականջօղների վրա դրանք, այնքան թանկ է համարվում աղջկա նվերը, այնպես, ինչպես և հիմա: Հին մարդիկ չէին բաժանում իրական և կեղծ զարդերը: Եթե կնոջը դուր էր գալիս նվերը, կինը նա այն կրում էր չմտածելով արժեքի մասին:  Մարդիկ հասկացան, որ ադամանդը  ավելի արժեքավոր է հապճապակուց և հարուստ մարդկանց համար օգտագործվում էին միայն թանկարժեք քարեր և մետաղներ: Միջին ապրուստի մարդիկ չէին ցանկանում հետ մնալ՝ ավելին իրենց վճարունակությունը  ցուցադրելու համար նրանք բիժուտերիայի փոխարենող են  կրել, հենց դրանց իսկական իրավունքով կարելի է բիժուտերիա անվանել : 
                    Բիժուտերիան լուսավորչական դարաշրջանում
Լուսավորչական դարաշրջանում բիժուտերիայի արտադրությունը դարձավ եկամտաբեր բիզնես: Արհեստավորները հեշտությամբ փոխարինում էին բնական քարերը` կեղծով, ոսկին`  պղնձով: Դրա հետ մեկտեղ այդպիսի արտադրանքի գինը իհարկե ցածր էր: Դա արվում էր առանց  գնորդներին խաբելու: 
Զարդարանքի հարուստ տերերը անելով նվեր իրենց սիրելիներին՝  կնոջը կամ քրոջը,  միանգամից պատվիրում էին դրանց պատճենը հասարակ  նյութերից: Պատճենները ապահովում էին թանկարժեք վզնոցների, ականջօղների և ապարանջանների պաշտպանությունը: Բյուրեղյա քարերը հաճախ օգտագործում էին կոշիկների ճարմանդի վրա: Հագուստը ասեղնագործվում էր նմանատիպ տարրերով: Դրանք օգտագործում էին նաև կոճակներ ստեղծելու համար: Հասկանալի է, որ ոչ մեկ չէր մտածում, որ դրա համար օգտագործվում են  թանկարժեք քարեր: Այս հարցում հեղաշրջում արվեց  18-րդ դարում, հայտնի ոսկերիչ Ժորժ ֆրեդերիկ Ստրասի կողմից: Նա հմտորեն կեղծում էր ադամանդները, իսկ ժամանակի ընթացքում իր ազգանունը կապվում է հասարակ զարդերի  հետ:  

Աղբյուրները՝ 12

No comments:

Post a Comment