Դեմքի խնամքի որքան
բաղադրատոմսեր և ձևեր հայտնվեցին տասնյակ դարերի
և՝ հ ատկապես, վերջին տասնյամյակների ընթացքում:
Զարմանալի է, բայց բացի ժամանակակից,տարբերակներից
մեծ ճանաչում ունեն նաև բազմաթիվ պատմական՝ իրենց առաջնային ձևով բաղադրատոմսեր: յսպես, գործնականորեն բոլոր դեղատներում կա կավ` բոլոր հնարավոր գույներով, իսկ յուրաքանչյուր մթերային խանութում վարունգներ և անսահման ցուցակ այն ամենի, ինչը, որ պետք կգա այդպիսի միջոցի ստեղծման համար:
Դա իսկապես յուրատեսակ դեպք է, երբ փոխվեցին դարաշրջանները, փոխվեցին հագուստները, աշխատանքի գործիքները և նույնիսկ լեզուն, իսկ խնամքի դիմակները մնացին: Սակայն դա բոլորովին չի խանգարում տվյալ ոլորտին արագ զարգանալ: Հակառակը մասնագետները հաճախ սպառում են անցյալի գաղափարները և ստեղծում են առավել արդյունավետ տարբերակներ: Փաստացի դա նշանակում է, որ ամբողջ բույսի փոխարեն վերցվում է նրա թորվածքը կամ խտանյութը:
Կոսմետիական
դիմակները Եգիպտոսում
Սկսենք քաղաքակրթության բնօրրանից-հին Եգիպտոսից:Որպեսզի
պահպանեն, հնարավորինս շատ խոնավություն մաշկի
մեջ, եգիպտացիները օգտագործում էին խեժերի և մոմերի հիման վրա ստեղծված խիտ խառնուրդներ, որոնց վրա ավելացվում էին յուղեր և բույսերի հյութեր: Հաճախ բաղադրության
մեջ եղել է անարատ յուղ, քանի որ այն լայն տարածում ունի՝ այն օգնում է պայքարել կնճիռների
և բորբոքման դեմ: Մաշկը երիտասարդացնելու լավագույն միջոցը համարվում էր կաթը և այդ
մոտ է իրականությանը՝ մարդկանց և շատ կենդանիների առաջին սնունդը պարունակում է կաթնաթթու,
որն ունի մեռած բջիջները հեռացնելու ունակություն, ինչը նշանակում է մաշկի մեջ նոր
շերտի բացում: Այստեղ կարելի է հիշել թագուհի Կլեոպատրային: Նրա սերը կաթով լոգանքի
հանդեպ` հատկապես էշի կաթով պարզապես լեգենդար է: Կլեոպատրան հելենիստական Եգիպտոսի բնակչուհի
էր:
Կոսմետիկական դիմակները
Հին Հռոմում
Հին Հռոմում
կոսմետիկան ամենակարևոր ապրանքատեսակներից մեկն էր: Իրականացվում էր արտահանում և ներմուծում:Հանդիպում
էին բավականին բարդ բաղադրություններ:Օգտագործվում էին ինչպես `ժամանակակից մարդու
համար սովորական բաղադրիչներ, օրինակ՝ մեղր,
ձու, հյութեր, բույսերի սերմեր, այնպես էլ երբեմն ոչ ստանդարտ բաղադրիչներ՝լեղի, ուղեղ, եղջերուի կոտոշների փոշի:
Դեմքի համար պատրաստվող դիմակներից մեկը, ստեղծվել էր ոչխարի բուրդի քրտինքից ստացվող քսուկից:Այն ունի
բավական սուր հոտ և հռոմեացիները հաճախ քննադատում էին հռոմեացի կանանց այդպիսի դիմակ
օգտագործելու համար: Դրա հետ մեկտեղ հետաքրքիր է, որ այդպիսի կոսմետիկան այսօր ակտիվ
օգտագործվում է, քանի որ ոչխարի ճարպը լանոլինի աղբյուր է հանդիսանում:
No comments:
Post a Comment