Wednesday, April 8, 2020

ԲԻժուտերիան Կոկո Շանելից վինչև Մեր Օրեր

                                          Կոկո Շանել- բիժուտերիայի Աստվածուհի
Մինչև XX դար բիժուտերիան երկրորդ կարգի հասկացության հոմանիշն էր: Այդ տեսակի զարդերը ընդունում էին որպես թանկարժեք զարդերի շատ ցածրարժեք նմանակումներ: Այս հարցի շուրջ որոշեց վիճել  հզոր Կոկո Շանելը:
Իր թեթև ձեռքով բիժուտերիան համալրեց շքեղների և ցանկալիների շարքը: Այդպիսի նվերներ Charmon-ից կարելի է նվիրել ամենասիրելի կանանց: Համարձակ Կոկո Շանելը  փոխեց ոչ միայն բիժուտերիայի հանդեպ վերաբերմունքը, նա պարտադրեց ամբողջ աշխարհին այլ կերպ նայել հասարակ զարդերին: Իր գործնական կոստյումները, փոքր սև զգեստը, խիստ բամբակյա տրիկոտաժի վերնաշապիկը պահանջում էին ինչ որ մի էլեմենտ, որը կգրավի կանանց ուշադրությունը, ինչը դարձնում է կնոջը անթերի: Եվ այդ ժամանակ այդ հրաշալի կինը օգտագործում էր էժան, բայց գրավիչ ապրանքներ: Դրանց շնորհիվ նա հասավ հետևյալին.     
Օգնում էր կանանց արտահայտել իրենց ճաշակը բիժուտերիայի ընտրության հարցում:
Ցանկացած կին զգա իր անհատականությունը:
    Շանելը փոխեց բիժուտերիայի ձևը այշմ այն դադարեց թանկարժեք իրերի փոխարինող լինելուց: Զարդերը պատրաստված էին խոշոր տարրերից: Նրա հայտնի վզնոցները չէին ձգտում նմանվել բարակ վզնոցների: Նրանք կարծես հասկացնում էին այն մասին, որ իրենց տիրուհին նոր մտածողության տեր կին է:                                 
                                       Ռետրո` նոր ոճ
Պատմությունը վկայում է, որ հետպատերազմյան ժամանակաշրջանը  խիստ խնայողության ժամանակաշրջան էր: Երբ հացի համար փող չկար, շատ քչերն էին մտածում զարդերի  մասին: Կար նաև այլ տարբերակ՝ գնել ոչ թանկարժեք զարդեր : 
XX դարի առաջին կեսը նոր տեխնոլոգիաների առաջացման ժամանակաշրջան էր՝հայտնվում էին պարզ,  ամուր նյութեր: Ավելի հաճախ ականջօղները և թևնոցները անում էին պլաստիկից: Այդպիսի զարդերը մեծ պահանջարկ էին վայելում: Այդ ժամանակ, երբ Եվրոպան վերականգնվում էր պատերազմից հետո, վերականգնում էր իր տնտեսությունը, ԱՄՆ-ն ծաղկում էր ապրում բիժուտերիայի արտադրությունը: Հենց այստեղ ծնվեց այդպես կոչված ամերիկյան ոճը: Այդ տեսակի բիժուտերիան չէին ամաչում կրել հայտնի ամերիկացի դերասանուհիները և նրանց հետևից ոչ թանկարժեք զարդեր սկսեցին կրել նաև Սովետական երկրների կանայք: Այդպիսի ոճին բնորոշ են հետևյալ գծերը:
         Օգտագործում են շատ էլեմենտներ և նյութեր
          Հիմնականում ծաղկային մոտիվներ, աղեղի ձև 
Այդպիսի ոճի իրերում շատ նուրբ   ձևով համաձուլվում են շքեղությունն ու ճաշակը:

Դանիել Սվարովսկու թանկարժեք և Էլիտար բիժուտերիան
Այն մասին, որ կանայք ցանկանում են լինել ոճային և  հարուստ, հասկացավ Դանիել Սվարովսկին,  նա օրինականացրեց և առաջինը բացահայտ հայտարարեց, որ իր գործարանը զբաղվում է որակյալ բիժուտերիայի արտադրությամբ: Իր բիժուտերիան թանկարժեք է և ամեն մարդու գրպանին հասանելի  չէ: Զարդակիրառական արվեստի մասնագետի  համար թանկարժեք քարերի ստեղծումը վերածվեց օրինական բիզնեսի,  այն որակյալ էր, նրբագեղ և ինքնատիպ: Սվարովսկի բյուրեղներով ծածկված արտադրանքը անսովոր նվեր է, բայց շատ ցանկալի:  Այսօր բյուրեղներով ծածկված արտադրանքները, նույնիսկ ավելի թանկ են, քան որոշ զարդեր, որոնք ընկալվում են որպես արվեստի գործեր: Միարժամանակ օգտագործողների լայն շրջանակների համար, դեռևս նախընտրելին վառ պլաստիկից պատրաստված արտադրանքներն են: Ինչ վերաբերում է  ձևին, ապա այդ ժամանակ ազատ մտածողությունը տիրում է զարդերի աշխարհում: Որոշներին դուր է գալիս հաստ պլաստիկից ապարանջանները, իսկ մյուսներին էլեգանտ բարակ շղթաները: Եվ այստեղ ամեն ինչ կախված է կնոջ հագուստի ոճից  և տիկնոջ անձնական նախասիրություններից:        
             Բիժուտերիան 21-րդ դարում
XX դարի վերջում աշխարհը նոր նյութերով արտադրանքներ ստեղծելու բում է ապրում: Եվ դրանցից շատերը վարպետները օգտագործում են արտադրության մեջ: Դժվար է հասկանալ ականջօղները պատրաստված են ապակուց, թե պլաստիկից:  Էլիտար զարդերի կողքին հայտնվեցին նոր անուններ: Այսպիսով մեծ փառք է վայելում    CHARMON գործարանի  չժանգոտվող պողպատից զարդերը:
Ամենակարևորը անվտանգությունն է, դրանք անվտանգ են մարդկանց համար և միարժամանակ շատ ոճային են: Գործարանը նաև զբաղվում է Swarovski մետաղից բյուրեղներ ստեղծելով: Վերևից նրանք ծածկվում էին ռոդիումի կամ ոսկու բարակ շերտով: Կան նաև այլ առանձնահատկություններ:
        Մեծ ընտրություն
         Անսպասելի համադրություններ և եզակի ձևեր
         Հատուկ կտրում
Հայտնի գործարանի ականջօղներով կարելի է  դուրս գալ դեպի բարձր հասարակություն: Նրանք, ովքեր չգիտեն ի՞նչ նվիրել աղջկան, պարզապես պետք է նվիրել նրան այդպիսի զարդեր,  ապակուց և մետաղից: Ինչ է սպասում բիժուտերիային ապագայում, ոչ մեկ չգիտի: Տեխնոլոգիաների զարգացումը իրենց տեղում չեն մնա և աշխարհին կներկայանան զարդերի նոր հավաքածուներով, որը կլինի յուրահատուկ և անդիմադրելի: 

No comments:

Post a Comment