Friday, April 24, 2020

Կոսմետիկակական դիմակները Հեռավոր Արևելքից վինչև միջնադար




Հեռավոր անցյալի պատմությունը եզրափակենք Հեռավոր Արևելքով: Այն մեծ տարածաշրջան է և նրա տարբեր մասերում կանայք ունեին իրենց գաղտնիքները,բայց ամենուրեք կար մաշկի մաքրության, սպիտակեցման և ուժեղ խոնավացման միտում: Սակայն,  անգամ նույն շրջանի կանայք, որոնք կոսմետիկա էին օգտագործում, ունեին իրենց մոտեցումները, այնպես, ինչպես և հիմա: Այսպես, լեգենդար Յան Գույֆեյը, հրամանատար Սուան Ցզուանի կինը՝ Չինաստանի մեծագույն չորս գեղեցկուհիներից մեկը, օգտագործում էր նուշի քսուք: Ըստ սկզբնաղբյուրի,   նրա կոսմետիկայի մեջ կար սպիտակ   երիկամաբորբ, ժենշեն, լոտոսի արմատ, մարգարիտ և օսլա: Այսօր խանութներում կարելի է գտնել նմանատիպ քսուքներ,  ինչը հաստատում է այս հոդվածի սկզբում ասվածը: Գեղեցկության Հին Ասիական բաղադրատոմսերով, հետաքրքրված են հատկապես կորեացի կոսմետոլոգները: Հնարավոր չէ  չհիշատակել տիրակալուհի Ցենտյանի մասին, ով ապրել է Յան Գույֆեյից առաջ: Պատմական գրառումները շատ էին գովերգում նրան, անգամ, երբ նա դարձավ   80 տարեկան: Ամեն առավոտ նա լվանում էր դեմքը սառը ջրով և դիմափոշիով:Այդ դիմափոշին իր բնույթով դիմակ-սկրաբ էր: Ընդհանրապես, մաշկից մեռած բջիջների հեռացումը վաղուց մեծ տարածում ունի շատ երկրներում:Այսպես, հին կորեուհիները այդ նպատակով օգտագործում էին  լավ մանրացված մաշը: Ուշադրություն դարձնենք, որ դրա պտուղները, այնպես, ինչպես և մնացած հատիկավորները, մաշկը մաքրում են նաև այն պատճառով, որ նրանք ջրի հետ շփվելով փրփրում են:
Դա պայմանավորված է սապոնինների(սապոնիները ազոտազերծված օրգանական միացություններ են ստացված բուսական ծագմամբ գլյուկոզիդներից. բառը առաջացել է լատինական sapo-օճառ բառից) նյութերով, որոնք այսօր ակտիվ օգտագործում են կոսմետիկայի մեջ:
Կոսմետիկական դիմակները միջնադարում
Դարեր շարունակ նրբագեղության  խորհրդանիշը համարվել է սպիտակ մաշկը, քանի որ արիստոկրատները չէին աշխատում բաց տարածքում և ,ընդհանրապես, անում էին ամեն ինչ  արևի ճառագայթներից հնարավորինս խուսափելու համար:
Եվ այնուամենայնիվ հասարակության բարձր շերտերին պատկանող ոչ բոլորը կարող էին միշտ լինել  գունատ, քանի որ ժառանգականությունը հնարավոր չի փոխել:Եվ սկսվեց սպիտակեցնող կոսմետիկայի իսկական բում: Օգտագործում էին, դիմակներ ինչպես օգտակար բաղադրիչներով՝ օրինակ կիտրոնի հյութով, ձվի սպիտակուցներով, այնպես էլ նույնիսկ շատ վտանգավոր բաղադրիչներով դիմակներ:
 Այսպես շատ բարձրաշխարհիկ  եվրոպացիներ XVIդարում հակված էին օգտագործելու կապար պարունակող  սպիտակ դիմակ, որը նաև կոչվում էր վենետիկյան:Ելիզաբեթ առաջին թագուհին է համարվում այս ,բառացիորեն  թունավոր, կոսմետիկայի ժողովրդականացնողը: Երբ քիմիան որպես գիտություն շատ երիտասարդ էր, այս կամ այն բաղադրիչի ներգործությունը մաշկի վրա, շատ արագ էր ընթանում, այդ պատճառով կապարով դիմակները շարունակում էին օգտագործել նաև վիկտորինական դարաշրջանում: Նրա մեջ ավելացնում էին, ձիթապտղի ձեթ և մեղր: 19-րդ դարում, ինչպես և կոսմետիկական ոլորտը, ինչպես և շատ արդյունաբերական ճյուղեր  մեծ առաջընթաց կատարեցին: Ելիզավետա Բավարսկայան, ով հայտնի էր որպես Սիսի, այսպես կոչված աստվածային քսուքի(Crême céléste) երկրպագուն էր:Այն բաղկացած էր սպիտակ մոմից, նուշի ձեթից, վարդագույն ջրից, կետաճարպից և  ցինկից:  Վատ խառնուրդ չի` ի դեպ արևապաշտպան, միայն թե Սիսին հաստատ չափից ավել  քանակով ցինկ էր ստացել, քանի որ օգտագործել էր մի բանկա քսուքը երկու օրում: Այդ դարում քիչ չէին նաև նրանք, որոնք ցանկանում էին կոսմետիկական դիմակների աշխարհը այլ մակարդակի հասցնել: Հիմնականում գաղափարը լինում էր և անօգուտ:
Այսպես 1875 թ-ին դերձակուհի Հելեն Ռոլուհենը ստացել է  US 165955 A արտոնագիրը «բժշկական  նպատակով դիմակներ» պատրաստելու համար: Փաստաթղթում ասված է, որ այդ միջոցըը նախատեսված է, մասնավորապես  մաշկի վատ գույնից և մաշկի ցանից ազատվելու համար: Միայն թե այդ գյուտը դժվար թե որևէ մեկին օգնեց, քանի որ խոսքը քնելու ժամանակ դեմքին հագցված կաուչուկե թաղանթի մասին է: Հելեն Ռուլին համարում էր, որ մաշկի երկարատև քրտնումը ոչ շնչող նյութի տակ կոսմետիկական  պանասեա է:

No comments:

Post a Comment