Thursday, April 30, 2020

Կոսմետիկական դիմակները 20 -րդ դարից մինչև մեր օրեր


Հելեն Ռուլին միայն դրեց այդ ամենի սկիզբը, իսկ հետո  ամեն ինչ առավել հետաքրքիր էր: Մեկը շահ էր փնտրում, մյուսը ամենա անկեղծ նկատառումներով հայտնագործում էր գեղեցկության մշտական շարժիչը  և այսպես, կատարվում էին ծայրահեղ, յուրատեսակ «հայտնագործություններ»:Դրանց մի մասը  կապված է էլեկտրամագնիսական ճառագայթման հետ:
Կարելի է ասել, որ  առաջին անգամ ստեղծվեցին  ակտիվ  բաղադրիչով դիմակներ`բավական տեսանելի ներգործությամբ: Գեղեցկության սրահներում առաջարկում էին դիմակներ նրբաթիթեղից, միացված մի սարքի, որը անջատում էր ցածր մակարդակի միկրոալիքային էներգիա:
Այդ ընթացակարգը հաջողություն ուներ 1930-40թվականներին:Այն ուներ մաշկը ամրացնելու, վերականգնելու և ներվային համակարգը հանգստացնելու հատկություն: XX-րդ դարի երկրորդ կեսին դիմակները սկսեցին դիտվել որպես կոսմետիկա՝ ամրացնող և ուժեղացնող ազդեցությամբ: Այլ կերպ ասած առաջացան մաշկի բազմափուլ խնամքի համակարգեր,որոնք  ներառնում էին տոնիկներ, նուրբ մաքրող միջոցներ և այլն: ՀԻմնականում դրանք պարունակում էին նույն բաղադրիչները:
Այդ շրջանում  սկսեցին օգտագործել մաշկի առանձգականությունը պահպանելու համար սկսեցին ակտիվ օգտագործել այնպիսի նյութեր,ինչպիսիք  են   կոլագենը,օքսիթթուները,ռետինոլը,հիալուրոնաթթուն:
1980-ական թվականներին շուկայում առանձնացնում են դիմակներ  և այլ կոսմետիկա` հակատարիքային ազդեցությամբ: Դրա հետ մեկտեղ մաշկի ոչ առանձգականության, գունաթափման, և մաշկի  այլ թերությունների դեմ պայքարի փնտրտուքները շարունակվում է:
Կոսմետիկական դիմակները 21-րդ դարում
20-րդ դարի վերջում սկսվեց այնպիսի շրջան, երբ սպա-  սրահներին  բնորոշ, կոսմետիկաական ընթացակարգերը հասանելի դարձան տանը: Այսպես արդեն երկար  տարիներ  դժվար չէ գտնել հավաքածուներ` պարաֆինային դիմակներ ստեղծելու համար: Արիգինալային դիմակները իրենց բնույթով յուրահատուկ  արտադրանք են: 20-25 րոպեների ընթացքում, որ պետք է պահել դեմքի վրա, դրանք գելային վիճակից անցնում են պինդ վիճակի`ընդ որում առանձգական :Դրանք կոչվում են նաև  մոդելավորող և առանձգականացնող:Դա ալգինաթթվի շնորհիվ է, որը առանձնացնում են ջրիմուռներից :Այս նյութի գլխավոր  առանձնահատկությունն  այն է, որ կարողանում է իր սեփական քաշից տասնյակ անգամ ավել ջուր պահել: Սա ուժեղ խոնավեցնող միջոց է, գումարած այն, որ կարող է այլ ազդեցություններ ունենա՝կախված լրացուցիչ բաղադրիչներից:Այդ միջոցը մեծ ճանաչում ստացավ հարավկորեական ընկերությունների կողմից և ,ընդհանրապես, այսօր  այդտեղ ստեղծվում է շատ նորարական կոսմետիկա:

No comments:

Post a Comment