Friday, April 24, 2020

Կոսմետիկակական դիմակները Հեռավոր Արևելքից վինչև միջնադար




Հեռավոր անցյալի պատմությունը եզրափակենք Հեռավոր Արևելքով: Այն մեծ տարածաշրջան է և նրա տարբեր մասերում կանայք ունեին իրենց գաղտնիքները,բայց ամենուրեք կար մաշկի մաքրության, սպիտակեցման և ուժեղ խոնավացման միտում: Սակայն,  անգամ նույն շրջանի կանայք, որոնք կոսմետիկա էին օգտագործում, ունեին իրենց մոտեցումները, այնպես, ինչպես և հիմա: Այսպես, լեգենդար Յան Գույֆեյը, հրամանատար Սուան Ցզուանի կինը՝ Չինաստանի մեծագույն չորս գեղեցկուհիներից մեկը, օգտագործում էր նուշի քսուք: Ըստ սկզբնաղբյուրի,   նրա կոսմետիկայի մեջ կար սպիտակ   երիկամաբորբ, ժենշեն, լոտոսի արմատ, մարգարիտ և օսլա: Այսօր խանութներում կարելի է գտնել նմանատիպ քսուքներ,  ինչը հաստատում է այս հոդվածի սկզբում ասվածը: Գեղեցկության Հին Ասիական բաղադրատոմսերով, հետաքրքրված են հատկապես կորեացի կոսմետոլոգները: Հնարավոր չէ  չհիշատակել տիրակալուհի Ցենտյանի մասին, ով ապրել է Յան Գույֆեյից առաջ: Պատմական գրառումները շատ էին գովերգում նրան, անգամ, երբ նա դարձավ   80 տարեկան: Ամեն առավոտ նա լվանում էր դեմքը սառը ջրով և դիմափոշիով:Այդ դիմափոշին իր բնույթով դիմակ-սկրաբ էր: Ընդհանրապես, մաշկից մեռած բջիջների հեռացումը վաղուց մեծ տարածում ունի շատ երկրներում:Այսպես, հին կորեուհիները այդ նպատակով օգտագործում էին  լավ մանրացված մաշը: Ուշադրություն դարձնենք, որ դրա պտուղները, այնպես, ինչպես և մնացած հատիկավորները, մաշկը մաքրում են նաև այն պատճառով, որ նրանք ջրի հետ շփվելով փրփրում են:
Դա պայմանավորված է սապոնինների(սապոնիները ազոտազերծված օրգանական միացություններ են ստացված բուսական ծագմամբ գլյուկոզիդներից. բառը առաջացել է լատինական sapo-օճառ բառից) նյութերով, որոնք այսօր ակտիվ օգտագործում են կոսմետիկայի մեջ:
Կոսմետիկական դիմակները միջնադարում
Դարեր շարունակ նրբագեղության  խորհրդանիշը համարվել է սպիտակ մաշկը, քանի որ արիստոկրատները չէին աշխատում բաց տարածքում և ,ընդհանրապես, անում էին ամեն ինչ  արևի ճառագայթներից հնարավորինս խուսափելու համար:
Եվ այնուամենայնիվ հասարակության բարձր շերտերին պատկանող ոչ բոլորը կարող էին միշտ լինել  գունատ, քանի որ ժառանգականությունը հնարավոր չի փոխել:Եվ սկսվեց սպիտակեցնող կոսմետիկայի իսկական բում: Օգտագործում էին, դիմակներ ինչպես օգտակար բաղադրիչներով՝ օրինակ կիտրոնի հյութով, ձվի սպիտակուցներով, այնպես էլ նույնիսկ շատ վտանգավոր բաղադրիչներով դիմակներ:
 Այսպես շատ բարձրաշխարհիկ  եվրոպացիներ XVIդարում հակված էին օգտագործելու կապար պարունակող  սպիտակ դիմակ, որը նաև կոչվում էր վենետիկյան:Ելիզաբեթ առաջին թագուհին է համարվում այս ,բառացիորեն  թունավոր, կոսմետիկայի ժողովրդականացնողը: Երբ քիմիան որպես գիտություն շատ երիտասարդ էր, այս կամ այն բաղադրիչի ներգործությունը մաշկի վրա, շատ արագ էր ընթանում, այդ պատճառով կապարով դիմակները շարունակում էին օգտագործել նաև վիկտորինական դարաշրջանում: Նրա մեջ ավելացնում էին, ձիթապտղի ձեթ և մեղր: 19-րդ դարում, ինչպես և կոսմետիկական ոլորտը, ինչպես և շատ արդյունաբերական ճյուղեր  մեծ առաջընթաց կատարեցին: Ելիզավետա Բավարսկայան, ով հայտնի էր որպես Սիսի, այսպես կոչված աստվածային քսուքի(Crême céléste) երկրպագուն էր:Այն բաղկացած էր սպիտակ մոմից, նուշի ձեթից, վարդագույն ջրից, կետաճարպից և  ցինկից:  Վատ խառնուրդ չի` ի դեպ արևապաշտպան, միայն թե Սիսին հաստատ չափից ավել  քանակով ցինկ էր ստացել, քանի որ օգտագործել էր մի բանկա քսուքը երկու օրում: Այդ դարում քիչ չէին նաև նրանք, որոնք ցանկանում էին կոսմետիկական դիմակների աշխարհը այլ մակարդակի հասցնել: Հիմնականում գաղափարը լինում էր և անօգուտ:
Այսպես 1875 թ-ին դերձակուհի Հելեն Ռոլուհենը ստացել է  US 165955 A արտոնագիրը «բժշկական  նպատակով դիմակներ» պատրաստելու համար: Փաստաթղթում ասված է, որ այդ միջոցըը նախատեսված է, մասնավորապես  մաշկի վատ գույնից և մաշկի ցանից ազատվելու համար: Միայն թե այդ գյուտը դժվար թե որևէ մեկին օգնեց, քանի որ խոսքը քնելու ժամանակ դեմքին հագցված կաուչուկե թաղանթի մասին է: Հելեն Ռուլին համարում էր, որ մաշկի երկարատև քրտնումը ոչ շնչող նյութի տակ կոսմետիկական  պանասեա է:

Thursday, April 16, 2020

Կոսմետիկական դիմակները հին Եգիպտոսում և Հին Հռոմում

    
         Դեմքի խնամքի որքան բաղադրատոմսեր և ձևեր  հայտնվեցին տասնյակ դարերի և՝    հ  ատկապես, վերջին տասնյամյակների ընթացքում: Զարմանալի է, բայց բացի  ժամանակակից,տարբերակներից մեծ ճանաչում ունեն նաև բազմաթիվ պատմական՝ իրենց առաջնային  ձևով բաղադրատոմսեր:յսպես, գործնականորեն բոլոր դեղատներում կա կավ` բոլոր հնարավոր գույներով, իսկ   յուրաքանչյուր մթերային խանութում վարունգներ և անսահման ցուցակ այն ամենի, ինչը, որ  պետք կգա այդպիսի միջոցի ստեղծման համար:
Դա իսկապես յուրատեսակ դեպք է, երբ փոխվեցին դարաշրջանները, փոխվեցին հագուստները, աշխատանքի գործիքները   և նույնիսկ լեզուն, իսկ խնամքի դիմակները մնացին: Սակայն դա բոլորովին  չի խանգարում տվյալ ոլորտին արագ  զարգանալ: Հակառակը մասնագետները հաճախ սպառում են անցյալի գաղափարները և  ստեղծում են  առավել արդյունավետ տարբերակներ: Փաստացի դա նշանակում է,  որ ամբողջ բույսի փոխարեն վերցվում է նրա թորվածքը կամ խտանյութը:
  
                  Կոսմետիական դիմակները Եգիպտոսում
               Սկսենք քաղաքակրթության բնօրրանից-հին Եգիպտոսից:Որպեսզի պահպանեն,  հնարավորինս շատ խոնավություն մաշկի մեջ, եգիպտացիները օգտագործում էին խեժերի և մոմերի հիման վրա ստեղծված խիտ  խառնուրդներ, որոնց վրա ավելացվում  էին յուղեր և բույսերի հյութեր: Հաճախ բաղադրության մեջ եղել է անարատ յուղ, քանի որ այն լայն տարածում ունի՝ այն օգնում է պայքարել կնճիռների և բորբոքման դեմ: Մաշկը երիտասարդացնելու լավագույն միջոցը համարվում էր կաթը և այդ մոտ է իրականությանը՝ մարդկանց և շատ կենդանիների առաջին սնունդը պարունակում  է  կաթնաթթու, որն ունի մեռած բջիջները հեռացնելու ունակություն, ինչը նշանակում է մաշկի մեջ նոր շերտի բացում: Այստեղ կարելի է հիշել թագուհի Կլեոպատրային: Նրա սերը կաթով լոգանքի հանդեպ` հատկապես   էշի կաթով պարզապես  լեգենդար է: Կլեոպատրան հելենիստական Եգիպտոսի բնակչուհի էր:
     Կոսմետիկական  դիմակները Հին Հռոմում
Հին Հռոմում կոսմետիկան ամենակարևոր ապրանքատեսակներից մեկն էր: Իրականացվում էր արտահանում և ներմուծում:Հանդիպում էին բավականին բարդ բաղադրություններ:Օգտագործվում էին ինչպես `ժամանակակից մարդու համար  սովորական բաղադրիչներ, օրինակ՝ մեղր, ձու, հյութեր, բույսերի սերմեր, այնպես էլ երբեմն ոչ ստանդարտ  բաղադրիչներ՝լեղի, ուղեղ, եղջերուի կոտոշների փոշի: Դեմքի համար պատրաստվող դիմակներից  մեկը,  ստեղծվել էր  ոչխարի բուրդի քրտինքից ստացվող քսուկից:Այն ունի բավական սուր հոտ և հռոմեացիները հաճախ քննադատում էին հռոմեացի կանանց այդպիսի դիմակ օգտագործելու համար: Դրա հետ մեկտեղ հետաքրքիր է, որ այդպիսի կոսմետիկան այսօր ակտիվ օգտագործվում է, քանի որ ոչխարի ճարպը լանոլինի աղբյուր է հանդիսանում:

Wednesday, April 8, 2020

ԲԻժուտերիան Կոկո Շանելից վինչև Մեր Օրեր

                                          Կոկո Շանել- բիժուտերիայի Աստվածուհի
Մինչև XX դար բիժուտերիան երկրորդ կարգի հասկացության հոմանիշն էր: Այդ տեսակի զարդերը ընդունում էին որպես թանկարժեք զարդերի շատ ցածրարժեք նմանակումներ: Այս հարցի շուրջ որոշեց վիճել  հզոր Կոկո Շանելը:
Իր թեթև ձեռքով բիժուտերիան համալրեց շքեղների և ցանկալիների շարքը: Այդպիսի նվերներ Charmon-ից կարելի է նվիրել ամենասիրելի կանանց: Համարձակ Կոկո Շանելը  փոխեց ոչ միայն բիժուտերիայի հանդեպ վերաբերմունքը, նա պարտադրեց ամբողջ աշխարհին այլ կերպ նայել հասարակ զարդերին: Իր գործնական կոստյումները, փոքր սև զգեստը, խիստ բամբակյա տրիկոտաժի վերնաշապիկը պահանջում էին ինչ որ մի էլեմենտ, որը կգրավի կանանց ուշադրությունը, ինչը դարձնում է կնոջը անթերի: Եվ այդ ժամանակ այդ հրաշալի կինը օգտագործում էր էժան, բայց գրավիչ ապրանքներ: Դրանց շնորհիվ նա հասավ հետևյալին.     
Օգնում էր կանանց արտահայտել իրենց ճաշակը բիժուտերիայի ընտրության հարցում:
Ցանկացած կին զգա իր անհատականությունը:
    Շանելը փոխեց բիժուտերիայի ձևը այշմ այն դադարեց թանկարժեք իրերի փոխարինող լինելուց: Զարդերը պատրաստված էին խոշոր տարրերից: Նրա հայտնի վզնոցները չէին ձգտում նմանվել բարակ վզնոցների: Նրանք կարծես հասկացնում էին այն մասին, որ իրենց տիրուհին նոր մտածողության տեր կին է:                                 
                                       Ռետրո` նոր ոճ
Պատմությունը վկայում է, որ հետպատերազմյան ժամանակաշրջանը  խիստ խնայողության ժամանակաշրջան էր: Երբ հացի համար փող չկար, շատ քչերն էին մտածում զարդերի  մասին: Կար նաև այլ տարբերակ՝ գնել ոչ թանկարժեք զարդեր : 
XX դարի առաջին կեսը նոր տեխնոլոգիաների առաջացման ժամանակաշրջան էր՝հայտնվում էին պարզ,  ամուր նյութեր: Ավելի հաճախ ականջօղները և թևնոցները անում էին պլաստիկից: Այդպիսի զարդերը մեծ պահանջարկ էին վայելում: Այդ ժամանակ, երբ Եվրոպան վերականգնվում էր պատերազմից հետո, վերականգնում էր իր տնտեսությունը, ԱՄՆ-ն ծաղկում էր ապրում բիժուտերիայի արտադրությունը: Հենց այստեղ ծնվեց այդպես կոչված ամերիկյան ոճը: Այդ տեսակի բիժուտերիան չէին ամաչում կրել հայտնի ամերիկացի դերասանուհիները և նրանց հետևից ոչ թանկարժեք զարդեր սկսեցին կրել նաև Սովետական երկրների կանայք: Այդպիսի ոճին բնորոշ են հետևյալ գծերը:
         Օգտագործում են շատ էլեմենտներ և նյութեր
          Հիմնականում ծաղկային մոտիվներ, աղեղի ձև 
Այդպիսի ոճի իրերում շատ նուրբ   ձևով համաձուլվում են շքեղությունն ու ճաշակը:

Դանիել Սվարովսկու թանկարժեք և Էլիտար բիժուտերիան
Այն մասին, որ կանայք ցանկանում են լինել ոճային և  հարուստ, հասկացավ Դանիել Սվարովսկին,  նա օրինականացրեց և առաջինը բացահայտ հայտարարեց, որ իր գործարանը զբաղվում է որակյալ բիժուտերիայի արտադրությամբ: Իր բիժուտերիան թանկարժեք է և ամեն մարդու գրպանին հասանելի  չէ: Զարդակիրառական արվեստի մասնագետի  համար թանկարժեք քարերի ստեղծումը վերածվեց օրինական բիզնեսի,  այն որակյալ էր, նրբագեղ և ինքնատիպ: Սվարովսկի բյուրեղներով ծածկված արտադրանքը անսովոր նվեր է, բայց շատ ցանկալի:  Այսօր բյուրեղներով ծածկված արտադրանքները, նույնիսկ ավելի թանկ են, քան որոշ զարդեր, որոնք ընկալվում են որպես արվեստի գործեր: Միարժամանակ օգտագործողների լայն շրջանակների համար, դեռևս նախընտրելին վառ պլաստիկից պատրաստված արտադրանքներն են: Ինչ վերաբերում է  ձևին, ապա այդ ժամանակ ազատ մտածողությունը տիրում է զարդերի աշխարհում: Որոշներին դուր է գալիս հաստ պլաստիկից ապարանջանները, իսկ մյուսներին էլեգանտ բարակ շղթաները: Եվ այստեղ ամեն ինչ կախված է կնոջ հագուստի ոճից  և տիկնոջ անձնական նախասիրություններից:        
             Բիժուտերիան 21-րդ դարում
XX դարի վերջում աշխարհը նոր նյութերով արտադրանքներ ստեղծելու բում է ապրում: Եվ դրանցից շատերը վարպետները օգտագործում են արտադրության մեջ: Դժվար է հասկանալ ականջօղները պատրաստված են ապակուց, թե պլաստիկից:  Էլիտար զարդերի կողքին հայտնվեցին նոր անուններ: Այսպիսով մեծ փառք է վայելում    CHARMON գործարանի  չժանգոտվող պողպատից զարդերը:
Ամենակարևորը անվտանգությունն է, դրանք անվտանգ են մարդկանց համար և միարժամանակ շատ ոճային են: Գործարանը նաև զբաղվում է Swarovski մետաղից բյուրեղներ ստեղծելով: Վերևից նրանք ծածկվում էին ռոդիումի կամ ոսկու բարակ շերտով: Կան նաև այլ առանձնահատկություններ:
        Մեծ ընտրություն
         Անսպասելի համադրություններ և եզակի ձևեր
         Հատուկ կտրում
Հայտնի գործարանի ականջօղներով կարելի է  դուրս գալ դեպի բարձր հասարակություն: Նրանք, ովքեր չգիտեն ի՞նչ նվիրել աղջկան, պարզապես պետք է նվիրել նրան այդպիսի զարդեր,  ապակուց և մետաղից: Ինչ է սպասում բիժուտերիային ապագայում, ոչ մեկ չգիտի: Տեխնոլոգիաների զարգացումը իրենց տեղում չեն մնա և աշխարհին կներկայանան զարդերի նոր հավաքածուներով, որը կլինի յուրահատուկ և անդիմադրելի: 

Friday, April 3, 2020

Հետաքրքիր պատմական փաստեր բիժուտերիայի մասին

   Բիժուտերիան զարդարանք է պատրաստված ոչ թանկարժեք քարերից, էլեմենտներից, որոնք չունեն մեծ նյութական արժեք: Չնայած ցածր արժեքին նրանք բավականին ներկայանալի տեսք ունեն: Նրանց պատմությունը շատ  հետաքրքիր է և յուրահատուկ: 

Առաջին բիժուտերիաների առաջացումը
Առաջին բիժուտերիաները կրել են դեռ մայաների,  ացետկների, շումերների և բաբելոնացիների ժամանակներից: Խեցիներից կամ կենդանիների ատամներից զարդերը կրել են տղամարդիկ: Այդպես շրջապատին նրանք բացատրում էին իրենց կարգավիճակի մասին, քանի որ,  այդպիսի զարդեր կրելու համար, նրանք պետք    է այդ իրավունքը ունենային: Թևնոցների, մատանիների բիժուտերիայի էսթետիկական կողմի մասին,  դեռ ոչ մի խոսք չէր գնում: Այդ ժամանակվա զարդերը ունեին պաշտպանիչ և ամուլետի դեր:
Բիժուտերիան Հին Եգիպտոսում
Հին Եգիպտոսում տղամարդիկ կրում էին մատանի, որը ծառայում էր  նրանց որպես կնիք: Բիժուտերիան պատրաստում էին ոսկուց: Դրա վրա կար  փորագրություն, որը տեղեկություն էր տալիս տիրոջ ծագման և տոհմի մասին: Մատանիները ցույց էին, թե ի՞նչպես է տերը պատկանում է բարձր հասարակությանը: Հետագայում մատանիները ձեռք բերեցին այլ դեր: Մատանիները  պաշտպանում էին աղեղնավորներին, մարտիկներին օգնում էին հասցնել ցավոտ հարվածներ:Հին եգիպտոսում կրում էին նաև ապարանջարաններ, վզնոցներ:
                   Բիժուտերիան Հին Հռոմում
 Առաջին անգամ այդպիսի բիժուտերիան,  ինչպիսին  մազակալն է, ստեղծեցին դեռևս Հին Հռոմում: Ի սկզբանե դրանք բավական  հասարակ զարդեր էին, որոնք  իրենցից ներկայացնում էին փայլուն քարեր կամ էմալային պլաստիկներ, տեղադրված սովորական ասեղի վրա, ժամանակի ընթացքում ստեղծվեց նաև  ճարմանդը:  
Մնացած զարդերը հռոմեացիների մեծամասնության համար  թանկարժեք էր, անհասանելի գնի առումով, ինչպես աղքատ հույների և Եգիպտացիների համար: Մատին հագնվող մատանիները հին  Հռոմում խորհրդանշում  էր մարդու պատկանելիությունը որոշակի խմբին կամ հասարակությանը: Այդ ձևի բիժուտերիան կրելու համար, թույլատվությունը, ինչը   ընդգծում   էր կրողի բարձր կարգավիճակը, կարելի էր   ստանալ միայն անձամբ   կայսրի կողմից: Հարուստ հռոմեացիները մատանին օգտագործում էին նաև որպես անձնական կնիք, որոնք պետք է նախապես գրանցված լինեին  Հռոմի տիրակալի մոտ:
                        Միջնադարյան բիժուտերիան
Ժամանակի ընթացքում հնադարյան մարդիկ հասկացան, որ ականջօղերը կարող են զարդ լինել: Այդ օրվանից ականջօղեր սկսեցին կրել կանայք: Եվ այն բանից հետո, երբ հույները և եգիպտացիները սովորեցին նյութեր մշակել և քարեր փայլեցնել, զարդերի որակը անցավ նոր մակարդակի:  Ամենալավ մշակման էին ենթարկվում հասարակ նյութերը, ինչով բացատրում է դրանց նկատմամբ պահանջարկը անգամ քաղաքակրթության ամենահարուստ շրջանում: Ժամանակակից թանգարաններում կարելի է տեսնել բազմաթիվ նմուշներ,  որոնք ցույց էին  տալիս  բիժուտերիայի պահանջարկը հին ժամանակներում:
  Եկան այլ շքեղության ժամանակներ: Միջին դարերում մարդիկ  հասկացան, որ  ադամանդները և այլ թանկարժեք քարերը ինչ արժեք ունեն: Եվ որքան շատ են ականջօղների վրա դրանք, այնքան թանկ է համարվում աղջկա նվերը, այնպես, ինչպես և հիմա: Հին մարդիկ չէին բաժանում իրական և կեղծ զարդերը: Եթե կնոջը դուր էր գալիս նվերը, կինը նա այն կրում էր չմտածելով արժեքի մասին:  Մարդիկ հասկացան, որ ադամանդը  ավելի արժեքավոր է հապճապակուց և հարուստ մարդկանց համար օգտագործվում էին միայն թանկարժեք քարեր և մետաղներ: Միջին ապրուստի մարդիկ չէին ցանկանում հետ մնալ՝ ավելին իրենց վճարունակությունը  ցուցադրելու համար նրանք բիժուտերիայի փոխարենող են  կրել, հենց դրանց իսկական իրավունքով կարելի է բիժուտերիա անվանել : 
                    Բիժուտերիան լուսավորչական դարաշրջանում
Լուսավորչական դարաշրջանում բիժուտերիայի արտադրությունը դարձավ եկամտաբեր բիզնես: Արհեստավորները հեշտությամբ փոխարինում էին բնական քարերը` կեղծով, ոսկին`  պղնձով: Դրա հետ մեկտեղ այդպիսի արտադրանքի գինը իհարկե ցածր էր: Դա արվում էր առանց  գնորդներին խաբելու: 
Զարդարանքի հարուստ տերերը անելով նվեր իրենց սիրելիներին՝  կնոջը կամ քրոջը,  միանգամից պատվիրում էին դրանց պատճենը հասարակ  նյութերից: Պատճենները ապահովում էին թանկարժեք վզնոցների, ականջօղների և ապարանջանների պաշտպանությունը: Բյուրեղյա քարերը հաճախ օգտագործում էին կոշիկների ճարմանդի վրա: Հագուստը ասեղնագործվում էր նմանատիպ տարրերով: Դրանք օգտագործում էին նաև կոճակներ ստեղծելու համար: Հասկանալի է, որ ոչ մեկ չէր մտածում, որ դրա համար օգտագործվում են  թանկարժեք քարեր: Այս հարցում հեղաշրջում արվեց  18-րդ դարում, հայտնի ոսկերիչ Ժորժ ֆրեդերիկ Ստրասի կողմից: Նա հմտորեն կեղծում էր ադամանդները, իսկ ժամանակի ընթացքում իր ազգանունը կապվում է հասարակ զարդերի  հետ:  

Աղբյուրները՝ 1, 2

Saturday, March 28, 2020

Քեմբրիջի համալսարանի Գրադարանը


Երբ մենք խոսում  ենք աշխարհի հնագույն և խոշորագույն գրադարանների մասին,   հնարավոր չէ չանդրադառնալ Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի գրադարանին:
Բանն այն է, որ Քեմբրիջի համալսարանի գրադարանը աշխարհում ամենահին ուսումնական հաստատություններից մեկն է, որը սկիզբ է առել 1209թ-ին: Այն բաղկացած է առանձին  քոլեջներից: Այսօրվա դրությամբ Քեմբրիջի քոլեջների թիվը հասնում է 31-ի: Բնականաբար  յուրաքանչյուր քոլեջ ունի իր գրադարանը:
Բայց ամենամեծ հետաքրքրություն  է ներկայացնում Տրինիտիի քոլեջը: Այն հետաքրքիր է ոչ միայն իր հատորների հավաքածուներով այլ մեծ արժեք ունեցող գրքերի պահարաներով, պատրաստված Գրինլին Գիբոնի կողմից:  Քեմբրիջի կենտրոնական գրադարանը ունի նաև ճարտարապետական արժեք:
Այն ստեղծվել է 1676-1686 թթ անգլիացի  ճարտարապետ Քրիստափոր Ռեմիի ձեռքով: Քեմբրիջի ուսանողները կատակում են, որ Քեմբրիջի կենտրոնական գրադարանն  այնքան մեծ է, որ մի անգամ մտնելով ՝ կարելի է հավերժ այնտեղ մնալ: Ինչպես ամեն կատակի, այնպես էլ այս մեկի մեջ  իրականության մասնիկ կա:
Գրադարանի մասնաշենքը զբաղեցնում է մի ամբողջ թաղամաս, բայց պարզվեց, որ դա էլ քիչ է, այդ պատճառով տարվում են նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները: Քեմբրիջի համալսարանի գրքերի հավաքածուն անհաշվարկելի են: 1971թ գրադարանում հատորների թիվը հասնում էր 3 միլիոնի:  Հետագայում այդ թիվն անխոս աճեց, որովհետև գրադարանի ֆոնդերն անընդհատ լրացվում են: Այնտեղ պահպանվում են ինչպես ժամանակակից հրատարկված նյութեր, այնպես էլ հին ձեռագրեր:
Քեմբրիջի արժեքավոր գրքերի շարքում է՝ Հուտենբերգի Աստվածաշունչը և Հոմերոսի պոեմների առաջին հրատարակությունը: Քեմբրիջում կա 4650 գիրք, որոնց տարիքը կես հազարամյակից ավել է:

Ներկայումս այստեղ տարվում են աշխատանքներ հին ձեռագրերի թվայնացման ուղղությամբ: Այս թանկարժեք  նախագծի իրագործումը,  որի համար պահանջվում է 480 հազար դոլար, նախատեսվում է կատարել հինգ տարում: Դե ինչ հնագույն տպագիր ձեռագրերի համար դա շատ կարճ ժամկետ է:

Monday, March 16, 2020

Հարվարդի համալսարանի գրադարանը


Հարվարդի համալսարանի գրադարանը իրենից ներկայացնում է մասնագիտական դպրոցների, քոլեջների, գիտահետազոտական կենտրոնների, թանգարանների և այլնի (մոտ 100)  գրադարանների համակարգ: Այն ամենախոշոր ակադեմիական գրադարանային համակարգն է աշխարհում:

Ամերիկայում հնագույն և աշխարհում ամենամեծ համակարգված գրադարանների սկիզբը դրվել է 1638թ-ին: Անգլիական գաղութի կողմից հիմնադրված քոլեջը Ջոն Հարվարդի կտակով, ստացավ նրա կարողության կեսը և անձնական գրադարանը: Մեկ տարի անց քոլեջը անվանվեց նվիրատուի անունով:
Գրադարանի 400 հատորներից մինչև մեր օրերը մեզ է հասել միայն մեկ գիրք՝ «Քրիստոնեական պայքարը սատանայի, աշխարհի և մարմնի դեմ»: Համարյա ամբողջ հավաքածուն հրդեհից այրվել է 1764թ-ին ոչնչացնելով քոլեջի համարյա ամբողջ գրադարանը, որում այդ ժամանակ կար շուրջ 500 հատորներ: Սակայն նվիրատվությունների և նվերների շնորհիվ այն արագ վերականգնվեց: 19-րդ դարի ընթացքում կազմավորվեց համալսարանի գրադարանի ճյուղավորված կառուցվածք: 1717, 1718, 1826թ-ին բացվեցին գրադարանի իրավաբանական, բժշկական, և աստվածաբանական դպրոցների գրադարաններ: 1900թ-ին գործում էին արդեն 37 գրադարաններ: Ներկայումս համալսարանական համակարգը ներառում է 94 ինքնուրույն գործող կազմակերպություններ: Նրա մեջ մտնում են համալսարանական արխիվը: Ամբողջ գրադարանային ֆոնդը կազմում է ավելի քան 16 մլն հրատարակություններ և երկրում իր մեծությամբ երկրորդն է Կոնգրեսի գրադարանից հետո:
Ամենամեծը Հարվարդի քոլեջի գրադարանն է, որը կրում է 1907թ-ի շրջանավարտ Հարրի Վայտների անունը, ով խեղդվել է Տիտանիկի նավի խորտակման ժամանակ:
Նրա մայրը որդու հիշատակին հավերժացրեց այդ շենքի կահավորումը: Վայդների գրադարանում են գտնվում սլավոնական գրականության, միջին արևելքի հրեական և հին հրեական ժողովածուներ: Այդ ֆոնդերը ընդգրկում են 5 միլիոն հրատարակություններ: Դրանց մեջ են այն գրքերը, որոնք հրատարակված են Եվրոպայում, գրքերի հրատարակման սկզբնական շրջանից մինչև 1501թ-ի հունվարի մեկը, ինչպես նաև 16-17-րդ դարերի Եվրոպական գրքերի ընդարձակ հավաքածուներ:
     Այս հոդվածը կարող եք կարդալ նաև գրադարանավարի բլոգում և իմ բլոգում


Sunday, March 8, 2020

Կանանց միջազգային օր

Կանանց միջազգային օր, սկզբնական անվանումը՝ Աշխատավոր կանանց միջազգային օր, նշվում է ամեն տարի մարտի 8-ին[2]։ Կանանց միջազգային օրն արտահայտում է կանանց իրավունքների համար շարժումը։
1909 թվականի փետրվարի 28-ին Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը Նյու Յորքում կազմակերպեց «կանանց օրը», որից հետո գերմանացի հեղափոխական Կլարա Ցետկինը 1910-ի Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսին առաջարկեց մարտի 8-ը նշել որպես աշխատավոր կանանց հիշատակի օր։ Այդ օրվանից մարտի ութը համարվում է Կանանց միջազգային օրը կամ աշխատավոր Կանանց միջազգային օրը։ 1917 թվականին Խորհրդային միությունում կանայք ստացան ընտրելու իրավունք, որից հետո այն ԽՍՀՄ-ում դարձավ ազգային տոն։ Մարտի ութը սկզբում սկսեցին նշել հիմնականում սոցիալիստական շարժումները և կոմունիստական երկրները մինչև այն 1967 թվականին ճանաչվեց ֆեմինիստական շարժման կողմից։ 1975 թվականին մարտի Կանանց միջազգային օրը սկսեց նշել նաև ՄԱԿ-ը։
Կանանց միջազգային օրն այսօր տարբեր երկրներում նշվում է տարբեր կերպ․ որոշ երկրներում այն հանրային տոն է, այլ վայրերում՝ ամբողջությամբ անտեսվում է, որոշ վայրերում այս օրը բողոքների և պայքարի, որոշ վայրերում՝ կանացիության փառաբանման օր է։
Խորհրդային միությունից հետո Հայաստանում ներմուծվեց ապրիլի 7-ը որպես «մայրության և գեղեցկության տոն», որը նաև խորհրդային անցյալից հրաժարվելու փորձ էր։ Ապրիլի 7-ը առնչվում է քրիստոնեական Ավետման տոնի հետ։ Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը, Հայաստանում նորից վերականգնվեց 2001 թվականին[8]: Հայաստանում մարտի ութն անվանվում է «Կանանց տոն» և համարվում է հանրային, ոչ աշխատանքային տոն[9]։

Պատմություն

Կլարա Ցետկին և Ռոզա Լյուքսեմբուրգ, 1910 թվական
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանանց կոչով՝ Նյու Յորքում 1908 թվականի մարտի 8-ին կայացավ ցույց, կանանց իրավահավասարության համար։ Այդ օրը ավելի քան 15 000 կանայք շրջեցին ողջ քաղաքով, պահանջելով կրճատել աշխատանքային օրը և տղամարդկանց հետ հավասարաչափ աշխատավարձ ստանալ։ Բացի այդ առաջ քաշվեց կանանց՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունենալու պահանջները։
1909 թվականի փետրվարի 28-ին Սոցիալիստական կուսակցությունը, ակտիվիստ Թերեզա Մալքիլի առաջարկով, կազմակերպեց աշխատավոր Կանանց միջազգային օրը, որը մինչև 1913 թվականը նշվել է փետրվարի վերջին կիրակի օրը։ Չնայած շատերը պնդել են, թե որ այս օրը նպատակ ունի հիշատակել 1857 թվականի մարտի 8-ին Նյու Յորքում տեղի ունեցած դերձակ կանանց բողոքի ցույցերը, հետազոտողները այս համընկնումը համարում են պատահական, իսկ պատմությունը՝ հորինված։
1910 թվականի օգոստոսին կազմակերպվեց Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսը։ Ոգեշնչվելով ամերիկացի սոցիալիստներից՝ գերմանացի սոցիալիստ Լուիզե Ցիթցը առաջարկեց նշել ամեն տարի նշել կանանց օրը։ Այս առաջարկը հետագայում երկրորդեց Ցիթցի գործընկեր և հետագայում կոմունիստական առաջնորդ Կլարա Ցետկինը։ Կոնֆերանսին, սակայն որևէ կոնկրետ օր չորոշվեց։ 17 պետություններից ժամանած 100 պատվիրակները համաձայնեցին այս գաղափարի հետ՝ որպոս կանաց հավասար իրավունքների և ընտրական իրավունքի համար պայքարի ռազմավարության մի մաս[19]։
Շինարար աշխատավորների ֆեդերացիայի ավստրալացի կին անդամների երթը 1975 թվականի մարտի ութին՝ Սիդնեյում։
Հաջորդ տարի՝ 1911-ի մարտի 19-ին, Կանանց միջազգային օրը հանրայնորեն առաջին անգամ նշվեց Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում ավելի քան մեկ միլիոն մարդկանց կողմից։ Միայն Ավտրո-Հունգարական կայսրությունում տեղի ունեցան շուրջ 300 բողոքի ցույցեր։ Կանայք պահանջում էին ունենալ ընտրելու իրավունք, վերացնել աշխատանքային սեռական խտրականությունը։
1912 թվականին այդ օրն արդեն նշվում էր մայիսի 12-ին։ 1913 թվականին կանայք դուրս էին գալիս ցույցի Ֆրանսիայում և Ռուսաստանում մարտի 2-ին, Ավստրիայում, Չեխիայում, Հոլանդիայում և Շվեյցարիայում՝ մարտի 9-ին, Գերմանիայում՝ մարտի 12-ին։ 1914 թվականին վեց պետություններում՝ Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Ռուսաստանում և Շվեյցարիայում, միաժամանակ նշվում էր մարտի 8-ին։ Այդ տարի մարտի 8-ը համընկավ կիրակի օրվա հետ։ Ամերիկայում Կանանց միջազգային օրը շարունակում էին նշել փետրվարի վերջին կիրակի օրը։ 1913 թվականին Ռուսաստանի կանայք առաջին անգամ նշեցին փետրվարի վերջին շաբաթ օրը՝ ըստ Հուլյան օրացույցի։
1914 թվականի մարտի ութին Կանանց միջազգային օրը նշվեց Գերմանիայում, որից հետո բոլոր երկրներում այն շարունակվեց նշվել մարտի 8֊ին։ 1914-ի միջոցառումը նվիրված էր կանանց ընտրության իրավունքին, որին հնարավոր եղավ հասնել միայն 1918-ին։
Մարտի 8-ին նվիրված խոհրդային նամականիշ։
1914-ի մարտի 8-ին Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում նույնպես տեղի ունեցավ երթ՝ նվիրված կանանց ընտրական իրավունքին։ Ակտիվիստ Սիլվիա Փանքհարսթը, որը ելույթ էր ունենալու այդ օրը, ձերբակալվեց Չարինգ Քրոս կայարանի դիմաց՝ Թրաֆալգարյան հրապարակի ճանապարհին։
1917 թվականի մարտի 8-ին՝ Ռուսական կայսրության մայրաքաղաք Պետրոգրադում տեքստիլ արտադրության կին աշխատավորները սկսեցին բողոքի ցույցեր իրականացնել, որը ընդգրկեց ամբողջ քաղաքը։ Սա սկիզբ դրեց Փետրվարյան հեղափոխությանը, որը Հոկտեմբերյան հեղափոխության հետ կազմում է Ռուսական հեղափոխությունը։ Սանկտ Պետերբուրգի կանայք այդ օրը գործադուլ սկսեցին պահանջելով «Հաց և խաղաղություն»՝ վերջ դնել Առաջին համաշխարհային պատերազմին և ցարիզմին։ Յոթ օր անց Նիկոլայ II-ը հրաժարվեց գահից և Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը կանանց շնորհեց ընտրության իրավունք։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո բոլշեվիկ Ալեքսանդրա Կոլոնտայը և Վլադիմիր Լենինը մարտի ութը Խորհրդային միության մեջ դարձրեցին պետական տոն, չնայած որ մինչև 1965 թվականը այն դեռ աշխատանքային օր էր։ 1965-ի մարտի 8-ին Գերագույն խորհրդի Նախագահությունը Կանանց միջազգային օրը ճանաչեց որպես ոչ աշխատանքային օր ամբողջ ԽՍՀՄ֊ի համար։ 1917-ից հետո մարտի 8-ը հիմնականում նշվում էր կոմունիստ պետություններում և շարժումներում։ Սովետական իշխանության առաջին իսկ տարիներից սկսվեց Մարտի 8-ի օրվա իմաստի խեղաթյուրումը: Նախ, շեշտադրումը փոխվեց գենդերային հավասարությունից դեպի դասակարգային պայքար. այդ օրը սկսեցին անվանվել կին աշխատավորների՝ պրոլետար կանանց սոլիդարության օր:
Երկրորդ աշխարհամարտից հետո, հաշվի առնելով պատերազմի արդյունքում առաջացած ժողովրդագրական ճգնաժամը, ԽՍՀՄ-ում ծնելության խրախուսման քաղաքականություն է տարվում: Մարտի 8-ը սկսում են զուգորդել մայրության խրախուսման հետ[8]:
1922 թվականից մարտի ութը սկսեց նշվել նաև Չինաստանի կոմունիստների կողմից։ 1927-ին Գուանչժոուում տեղի ունեցավ երթ շուրջ 25,000 կին և տղամարդ աջակից մասնակիցներով։ 1949-ի հոկտեմբերի 1-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրումից հետո, դեկտեմբերի 23-ին Գլխավոր խորհուրդը մարտի 8-ը սահմանեց որպես պետական տոն՝ չինացի կանանց ընձեռելով կեսօրյա ազատ օր։
Մինչև 1967-ի ֆեմինիզմի երկրորդ ալիքը մարտի 8-ը մնաց հիմնականում որպես կոմունիստական տոն։ Ֆեմինիզմի երկրորդ ալիքի հետ մարտի 8-ը դարձավ ակտիվիզմի օր՝ Եվրոպայում հաճախ անվանվելով «կանանց պայքարի միջազգային օր»։ 1970-ական և 1980-ական թվականներին կանանց շարժումներին միացան նաև ձախականներն ու աշխատավորական կազմակերպությունները՝ պահանջելով հավասար աշխատանքային հնարավորություններ և աշխատավարձ, իրավական հավասարություն, վերարտադրման հավասար իրավունքներ, երեխայի սուբսիդավորվող խնամք և կանանց հանդեպ բռնությունների կանխարգելում։
ՄԱԿ-ը մարտի 8-ը սկսեց նշել 1975-ին՝ Կանանց միջազգային տարվա ընթացքում։ 1977-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան անդամ պետություններին առաջարկեց մարտի 8-ը սահմանել որպես կանանց իրավունքների և աշխարհի խաղաղության or:
2007 թվականի մարտի 4-ին Թեհրանում ոստիկանությունը ծեծեց հարյուրավոր տղամարդկանց և կանանց, որոնք մարտի 8-ի առիթով պատրաստվում էին երթի։ Ոստիկանությունը ձերբակալեց տասնյակ կանանց, որոնք միայն ազատ արձակվեցին օրեր անց՝ կալանքից և հարցաքննություններից հետո։ Շադի Սադրը, Մահբուբեհ Աբասղոլիզադեհը և այլ ակտիվիստներ ազատ արձակվեցին մարտի 19-ին՝ տասնինգ օր տևած հացադուլից հետո։
21-րդ դարում Արևմուտքում մարտի 8-ը հովանավորվում է մեծ ընկերությունների կողմից և սովորաբար օրվա ընթացքում արտահայտվում են բարեկեցության, այլ ոչ սոցիալական արմատական բարեփոխումների ուղերձեներ։
Խորհրդային միությունից հետո Հայաստանում ներմուծվեց ապրիլի 7-ը՝ որպես «մայրության և գեղեցկության տոն», որը նաև խորհրդային անցյալից հրաժարվելու փորձ էր։ Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը, Հայաստանում նորից վերականգնվեց 2001 թվականին և նշվում է արդեն իբրև «Կանանց տոն»